Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիցմայրի (այլ կիրառումներ)
Դիցմայրի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղի պաշտոնական անունը Դիցմայրի է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ղարաչիման անունով[4]։ Դիցմայրի է վերանվանվել 1991 թվականին։
Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 7 կմ դեպի արևելք՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դիցմայրիի մշտական բնակչությունը կազմել է 165, առկա բնակչությունը՝ 51 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին ժամանակաշրջանում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում ինչև 1988-1989 թվականները գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Դիցմայրի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1979
|
1989
|
2004
|
2011
|
Բնակիչ
|
47
|
154
|
235
|
198
|
231
|
11
|
106
|
165
|
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 539
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»