Դիֆուզիոն ապարատ՝ մանրացված կարծր նյութից լուծվող նյութեր արտազատող ապարատ։ Օգտագործվում է սննդի, գլխավորապես շաքարի արդյունաբերության մեջ՝ ճակնդեղի նրբաշերտերից կամ մանրացված շաքարեղեգից շաքարահյութ ստանալու համար։ Լինում է պարբերական (դիֆուզիոն մարտկոցներ) և անընդհատ գործողության։
Դիֆուզիոն ապարատն օրական մշակում է 1500-ից մինչև 3000 շաքարի ճակնդեղ։
Խորհրդային շրջանում Սպիտակի շաքարի գործարանում կիրառվել են անընդհատ գործողության հորիզոնական Դիֆուզիոն ապարատներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 421)։ |