Դմիտրի Նիկոլայի Դյոմուշկին (ռուս.՝ Дми́трий Никола́евич Дёмушкин, մայիսի 7, 1979(1979-05-07), Մոսկվա, ԽՍՀՄ), ազգայնական հայացքների տեր ռուս քաղաքական[1] և հասարակական գործիչ։ «Ռուսներ» միավորման բարձրագույն ազգային խորհրդի ղեկավար[2], Ազգայնականների կուսակցության կազմկոմիտեի նախագահ[3][4][5]։ Եղել է ծայրահեղականության մեջ մեղադրվելու պատճառով ներկայումս արգելված «Սլավոնական միություն» կազմակերպության նախագահը, Ռուսական երթերի կազմակերպիչ է, բողոքի գործողությունների, ցույցերի ակտիվ մասնակից[6]։
2019 թվականի մայիսի 19-ին նշանակվել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Բարվիխա գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար[7]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|