Դմիտրի Կարբիշև | |
---|---|
![]() | |
հոկտեմբերի 14 (26), 1880 - փետրվարի 18, 1945[1][2] (64 տարեկան) | |
Ծննդավայր | Օմսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար, Մաութհաուզեն, Perg District, Վերին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Զորամաս | 78th Infantry Division? և 69th Infantry Division (Russia)? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան |
Պարգևներ |
Դմիտրի Միխայլովիչ Կարբիշև (ռուս.՝ Дмитрий Михайлович Карбышев, հոկտեմբերի 14 (26), 1880, Օմսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1945[1][2], Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբար, Մաութհաուզեն, Perg District, Վերին Ավստրիա, Ավստրիա), խորհրդային զորահրամանատար, ինժեներական զորքերի գեներալ-լեյտենանտ (1940), պրոֆեսոր, ռազմական գիտությունների դոկտոր (1941), Խորհրդային Միության հերոս (1946)։
Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ակադեմիան (1911)։ Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական և 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմներին։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1918-1920) ապահովել է Կոլչակի և Վրանգելի զորքերի դեմ ուղղված գործողությունների ինժեներական կողմը։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած լայնամասշտաբ հարձակման սկզբում, ծանր վիրավոր, գերի է ընկել և տանջամահ արվել Մաութհաուզենում։
Կարբիշևը գրել է ռազմագիտական աշխատություններ, մշակել ռազմագիտական գործողությունների ինժեներական ապահովման, ինժեներական զորքերի՝ օգտագործման տեսության հիմունքները։
Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով, մինչև պատերազմը՝ Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։
Կարբիշևին հուշարձաններ են կանգնեցված Մաութհաուզենում, Գեներալ Կարբիշևի հուշարձան (Մոսկվա), Օմսկում, Տալլինում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 312)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կարբիշև» հոդվածին։ |
|