Դմիտրի Կոչնև ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ко́чнев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Դմիտրի Վիկտորի Կոչնև (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ко́чнев, մարտի 1, 1964, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական ազգային անվտանգության մարմինների գործիչ, գեներալ-լեյտենանտ։ 2016 թվականի մայիսի 26-ից Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրեն[2][3], նաև ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայությունը (2015 թվականի դեկտեմբերից 2016 թվականի մայիսը)[4]։
Ծնվել է 1964 թվականի մարտի 1-ին Մոսկվայում։ Ստացել է հատուկ բարձրագույն կրթություն[5]։
1982-1984 թվականներին ժամկետային ծառայություն է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում, 1984 թվականից 2002 թվականը ծառայել է ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի ուժային գերատեսչություններում։
2002 թվականին Կոնչևը սկսել է աշխատել Ռուսաստանի Դաշնության պետական պահպանության մարմիններում։ 2006 թվականին նրան շնորհվել է գնդապետի, իսկ 2016 թվականին գեներալ-մայորի կոչում[6]։
2015 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։
2016 թվականի մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի № 256 հրամանով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայության տնօրեն, փոխարինելով այս պաշտոնում թոշակի անցած բանակի գեներալ Եվգենի Մուրովին։
2017 թվականին Կոչնևին շնորհվում է «գեներալ-լեյտենանտի» կոչում։
Ունի մի շարք պետական և գերատեսչական պարգևներ։
Ամուսնացած է, ունի երեխա։ Կինը՝ Մարինա Մեդվեդովան «Сибур» ընկերության կորպորատիվ քարտուղարն է, նաև ընկերության վարչության անդամ է[7]։ Համաձայն 2015 թվականի եկամուտների մասին հայտարարագրի Կոչնևի կինը աշխատել է 51,1 մլն ռուբլի, այս գումարը գերազանցում է մնացած ԴՊՆ աշխատակիցների և նրանց ընտանիքների եկամուտները։ Հենց Դմիտրի Կոչնևը համաձայն 2015 թվականի եկամուտների մասին հայտարարագրի ունի 61,4 մլն ռուբլի։ Նրան, իր կնոջը և նրանց երեխային է պատկանում երկու մարդատար ավտոմեքենա 2011 թվականի արտադրության (Toyota Land Cruiser Prado և 2008 թվականի արտադրության Toyota Land Cruiser), մեկ 2 339 քառակուսի մետր մեծությամբ հողատարածք, 2 բնակելի տուն, 5 բնակարան և 3 ավտոտնակ[8]։