Դմիտրի Չերնիշենկո | |
![]() | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | սպորտային գործադիր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
Դմիտրի Չերնիշենկո (ռուս.՝ Дми́трий Никола́евич Черныше́нко, սեպտեմբերի 20, 1968, Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Միխայիլ Միշուստինի կառավարությունում նախագահի տեղակալը թվային տնտեսության և նորարարության, կապի, ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերով[1]։
2007-2014 թվականներին եղել է Սոչիի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը։ 2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահ, վարչության նախագահ։ «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահը։ 2018 թվականի հոկտեմբերի 20-ից ղեկավարում է նաև «GPM entertainment TV» ենթահոլդինգը[2]։
2019 թվականին Դմիտրի Չերնիշենկոն երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել Է Variety500-ում՝ աշխարհում 500 ամենաազդեցիկ մեդիափերսոնի ցուցակում, որը կազմում է ամերիկյան Variety առաջատար հրատարակությունը[3]։
Մեծացել է Մայկոպ[4] և Սոչի քաղաքներում։
Ավարտել է Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարանը՝ ինժեներ-համակարգատեխնիկի մասնագիտությամբ։ Այստեղ սովորելու ժամանակ նկարել է ՄՄՄ գովազդային հոլովակի գրաֆիկը, որի համար ստացել է իր առաջին հոնորարը՝ 1500 դոլար[5]։
1989-1991 թվականներին աշխատել է Copris&M Co համատեղ հեռահաղորդակցային ընկերությունում որպես ծրագրավորող։
1989 թվականին «Ստանկին» ՄՀՏ-ի համակուրսեցիների հետ հիմնադրել է «Ինֆորմատիկա Մարքեթինգ Սերվիս» (ԻՄՍ) ընկերությունը՝ ԽՍՀՄ-ում համակարգչային գրաֆիկայի առաջին ստուդիաներից մեկը։ 1991-1992 թվականներին զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
1993 թվականին դարձել է ԻՄՍ-ի հիման վրա ստեղծված Media Arts գովազդային գործակալության համահիմնադիրը, որը շուտով ստացել է Media Arts Group գովազդային հոլդինգի կարգավիճակ։ 1994 թվականին զբաղեցրել է ստեղծագործական տնօրենի, 1996 թվականին՝ Media Arts Group-ի փոխնախագահի պաշտոնը[5]։
1998-2002 թվականներին եղել է «ԴԹՎ-Մա» հեռուստատեսային արտադրական ստուդիայի գլխավոր տնօրեն, որը ստեղծվել է Media Arts Group հոլդինգի կողմից։ «ԴԹՎ-Մա»-ի հաճախորդներն էին միջազգային առաջատար բրենդներն ու գովազդային գործակալությունները։ Արժանացել է բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների[6]։
2002 թվականին դարձել է Media Arts Group-ի ավագ փոխնախագահ և գլխավորել Sportima ընկերությունը, որը ստեղծվել է հոլդինգի ներսում սպորտային մարքեթինգի ոլորտում աշխատելու համար[5]։
2005 թվականի նոյեմբերին գլխավորել Է Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման իրավունքի արշավը՝ դառնալով «Սոչի-2014» հայտային կոմիտեի գլխավոր տնօրեն[7]։
2007-2014 թվականներին եղել է Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը[8]։
2007 թվականի սեպտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի նախապատրաստման և անցկացման խորհրդի նախագահության անդամ[9]։
2007 թվականի նոյեմբերի 12-ից «Օլիմպստրոյ» դիտորդական խորհրդի նախագահի տեղակալ[10]։
2014 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր գլխավորել Է Volga Group ներդրումային ընկերությունը, որը գործարար Գենադի Տիմչենկոյի ակտիվների կառավարիչն է[11]։
2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահն ու վարչության նախագահը[12]։
2014 թվականի դեկտեմբերի 23-ից Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի խորհրդի անդամ է։
2015 թվականի հունվարի 13-ից «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահն է[13]։
2016 թվականից ազգային գովազդային դաշինքի տնօրենների խորհրդի նախագահն է[14]։
2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ թվային տնտեսության և նորարարության, կապի և ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերի գծով[15]։ Բացի այդ, պատասխանատու է հատկապես նշանակալի մարզական միջոցառումների անցկացման և կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար[1]։
Տիրապետում է անգլերեն լեզվին[16]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Չերնիշենկո» հոդվածին։ |
|