Պիսարև Դմիտրի Իվանովիչ (ռուս.՝ Дмитрий Иванович Писарев, հոկտեմբերի 2 (14), 1840, Զնամենսկոե, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 4 (16), 1868, Յուրմալա, Լատվիա), ռուս քննադատ, հրապարակախոս, փիլիսոփա-մատերիալիստ, հեղափոխական դեմոկրատ։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1861)։ 1858-1860 թվականներին Պիսարևի հոդվածները տպագրվել են «Ռասսվետ» («Рассвет») ամսագրում։ 1860 թվականի վերջից աշխատակցել է «Ռուսսկոյե սյովո» («ռուս.՝ Русское слово») դեմոկրատական ամսագրին, որտեղ հրատարակվել են նրա գրականքննադատական և հրապարակախոսական հիմնական հոդվածները։
Ինքնակալությունը հեղափոխության միջոցով տապալելու կոչ անող անլեգալ հոդվածի համար 1862-1866 թվականներին Պիսարևը բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ գրել է իր ստեղծագործությունների կեսից ավելին։
- Демидова Н. В. Писарев. — М., 1969. — 223 с.
- Кирпотин В. Я. Радикальный разночинец Д. И. Писарев. — М.։ Прибой, 1929. — 252 с.
- Коротков Ю. Писарев. — М.։ Молодая гвардия, 1976. — 368 с. (серия Жизнь замечательных людей)
- Цыбенко В. А. Мировоззрение Д. И. Писарева. — М.։ Изд-во Московского университета. 1969. — 352 с.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 303)։
|