Դյորդ Ալմաշի հունգ.՝ Almásy György | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1867 Grad, Սլովենիա |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1933 (66 տարեկան) Գրաց, Շտիրիա |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, թռչնաբան, կենդանաբան և ազգագրագետ |
Գործունեության ոլորտ | կենդանաբանություն և ազգագրություն |
Ալմա մատեր | Գրացի համալսարան |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և հունգարերեն |
Երեխա(ներ) | János Almásy von Zsadány und Török-Szent-Miklós? և László Almásy? |
György Almásy Վիքիպահեստում |
Դյորդ Ալմաշի (հունգ.՝ György Ede Almásy de Zsadány et Törökszentmiklós, օգոստոսի 11, 1867, Grad, Սլովենիա - սեպտեմբերի 23, 1933, Գրաց, Շտիրիա), հունգարացի արևելագետ, ճանապարհորդ, կենդանաբան և ազգագրագետ։ Նրա որդին՝ Լասլո Ալմաշին, եղել է Աֆրիկան ուսումնասիրող օդաչու և զինվոր։
Հայրը՝ Էդե Ալմաշին, եղել է Հունգարիայի աշխարհագրական ընկերության հիմնադիրներից մեկը։
Դյորդ Ալմաշին դոկտորի կոչում է ստացել Գրացի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Բուդապեշտում, սակայն հետո տուն է վերադարձել, որպեսզի տնօրինի կալվածքը։ Հետաքրքրվել է կենդանաբանությամբ, մասնավորապես՝ թռչնաբանությամբ։ Իշտվան Չերնելի համահեղինակությամբ տպագրել է գիրք։ Առաջինն է, որ կատարել է քիչ թե շատ լուրջ ճանապարհորդություն Դանուբի դելտայում՝ ուսումնասիրելու թռչնային ֆաունան։
Առաջին անգամ Ասիա է մեկնել ճանապարհորդության 1900 թվականին Գրացի համալսարանի կենդաբանության իր դասախոսի՝ Ռուդոլֆ Շտումմեր ֆոն Տրաունֆելսի հետ։ Նրանք ուսումնասիրել են Իլի գետի ավազանը, Իսիկ Կուլ լճի արևելյան շրջանը և Տյան Շանի հնում չուսումնասիրված երրորդ գագաթը։ Նրանց ճանապարհորդության կենդանաբանական արդյունքը դարձել է կենդանիների 20 000 նմուշից բաղկացած հավաքածուն (մեծ մասը եղել են թռչուններ), որոնց թվում եղել են բազմաթիվ նոր տեսակներ։ Նրանք նաև կատարել են ազգագրական նշումներ, որոնք պատմում եմ ղրղզ և ղազախ ժողովուրդների առօրյա կյանքի մասին։ Ալմաշին կարևոր դեր է ունեցել ղրղզական «Մանաս» էպոսը արևմուտքին ներկայացնելու գործում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Ալմաշի» հոդվածին։ |
|