Դյուլա Հայ հունգ.՝ Háy Gyula | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Աբոնի, Cegléd District, Պեշտ, Հունգարիա[2] |
Վախճանվել է | մայիսի 7, 1975[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, թարգմանիչ և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
![]() |
Դյուլա Հայ (հունգ.՝ Háy Gyula, մայիսի 5, 1900[1][2][3][…], Աբոնի, Cegléd District, Պեշտ, Հունգարիա[2] - մայիսի 7, 1975[1][2][3][…], Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[2]), հունգարացի մտավորական, դրամատուրգ։
Սենոյը ծնվել է 1900 թվականին Աբոնիում` Ավստրո-հունգարական և եվրոպական ընտանիքում։ Նա մասնակցել է գերմանական կոմունիստական շարժմանը 1920-ական թվականներին (հատկապես ագիտացիոն պրոպագանդիստական աշխատանքներում)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա որոշ ժամանակով ապրել է Մոսկվայում` Լուքս հյուրանոցում տասնյակ ուրիշ կոմունիստ աքսորականների հետ[4]։ 1950-ական թվականներին նա եղել է այլախոհ Հունգարիայի գրողների միությունում և մի քանի ամիս հանդես է եկել բանվորների խորհրդի պաշտպանությամբ` գլխավորելով Հունգարական 1956 թվականի հեղափոխությունը։ Հունգարական հեղափոխության ժամանակ նշանակալի դեր է խաղացել Հունգարիայի գրողների միությունում` որպես հեղափոխական մարմին։ Մասնակցել է բանվորների խորհրդի շարժմանը, Ռադիոյի կոչն է գրել` ուղղված աշխարհի մտավորականությանը, որը հեռարձակվել է։ 1957 թվականի նոյեմբերին ձերբակալվել և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Երեք ու կես տարի հետո նա ազատվել է բանտից և մի քանի տարի անց` 1965 թվականին, Հունգարիայից գնացել է Շվեյցարիա իր կնոջ` Եվայի հետ, որտեղ նա որպես էմիգրանտ շարունակել է պիես գրել Արևմուտքում։ Նա 1975 թվականին՝ իր 75-ամյակից երկու օր հետո, մահացել է Ասքոնայում` Շվեյցարիայում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Հայ» հոդվածին։ |
|