Դոբրիցայի մատանի

Դոբրիցայի մատանի
1998 թվականից 1937 և 1939 թվականների երկու մատանիներն էլ պահվում են Սերբիայի թատերական արվեստի թանգարանում։
Տեսակթատերական մրցանակ
Երկիր Սերբիա
ՊարգևադրողTheater Dobrica Milutinovic?
Անվանված էDobrica Milutinović?
Կայքudus.org.rs/nagrada-dobricin-prsten.php

Դոբրիցայի մատանի ( սերբական կիրիլիցա՝ Добричин прстен), սերբական թատերական կյանքում նշանակալից նվաճումների մրցանակ` սկսած 1980 թվականից։ Այն համարվում է սերբական թատրոնի ամենանշանավոր մրցանակը։

Դափնեկիրն ընտրվում են Սերբիայի դրամատիկական արտիստների ասոցիացիայի 7 հոգանոց ժյուրիի քվեարկությամբ։ Մրցանակը բաղկացած է մատանու ոսկե օրինակից, մագաղաթե դիպլոմից և դափնեկրի կարիերայի մենագրությունից։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոբրիցա Միլուտինովիչը (1880-1956) Լիր արքայի դերում 1924 թվականին

Մրցանակի անվանումը ( Դոբրիցայի մատանի) վերաբերում է այն ոսկե մատանուն, որը 1937 թվականին Հարավսլավիայի Թագավորության դերասանների ասոցիացիան շնորհել է սերբական թատրոնի պատմության ամենահայտնի դերասաններից մեկին՝ Դոբրիցա Միլուտինովիչին (1880-1956) նրա գեղարվեստական աշխատանքի 40-ամյակի կապակցությամբ[1]։

Մատանին պատրաստել է Բելգրադի թագավորական պալատի ոսկերիչ Միլիվոե Տ. Ստեֆանովիչը՝ որպես տղայի ծննդյան նվեր։ Այն պատրաստված է 44 գրամ 18 կարատանոց ոսկուց (750 պրոբ)։ Մատանու ճակատային մասում փորագրված է Դոբրիցա Միլուտինովիչի գծապատկերը, կողերին՝ նրա հայտնի դերերի կերպարները. Շեքսպիրի Շեյլոկը և Ռոստանի «Օռլիչը» (Orlić u Rostanovom "Orliću"), իսկ ներսի մասում ոսկերիչի մակագրությամբ փորագրված տեքստը Մ. Տ. Ստեֆանովիչի երկու դրոշմանշանով.

Դոբրիցա Միլուտինովիչի ժառանգության մատանի, 1937 թվականի հոկտեմբերի 16 և ոսկերիչ Մ. Տ. Ստեֆանովիչի երկու դրոշմանշան
-

Սկզբում որոշվել է, որ մատանին փոխանցիկ բնույթ կկրի, այն կշնորհվի լավագույն դերասանին և այդպես Դոբրիկայի մասին մնայուն հիշողությունը կպահպանվի։ Ընդունվել է կանոնակարգ, ըստ որի Դոբրիկան պետք է որոշեր մրցույթի հաղթողին, կամ դա պետք է աներ ընտրված երեք հոգանոց հանձնաժողովը։

1939 թվականին նոր մատանի է պատրաստվել, որից հետո յուրաքանչյուր նոր մրցանակակիրի համար ոսկերիչը սկսել է պատրաստել նոր մատանի՝ 1939 թվականի մատանու օրինակով, բայց ձևափոխված։

Անհավանական հանգամանքներով 1998 թվականին Զագրեբում հայտնաբերվել է Դոբրիցա Միլուտինովիչի 1937 թվականի օրիգինալ մատանին։ Լյուբոմիր Դրաշկիչի և Սվետլանա Բոյկովիչի շնորհիվ մատանին վերադարձվել է Բելգրադ։ Zepter ընկերությունն այն գնել է Զագրեբում գտնվող Ասոցիացիայի համար։ Այսօր երկու մատանիներն էլ՝ 1937 և 1939 թվականների, պահվում են Սերբիայի թատերական արվեստի թանգարանում»։

Մրցանակի սահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Դոբրիցա Միլուտինովիչի ծննդյան հարյուրամյակի օրը Սերբիայի Թատերական արվեստի թանգարանի և Սերբիայի դրամատիկ արտիստների ասոցիացիայի[2] կողմից սահմանվել է «Դոբրիցա Միլուտինովիչի մատանին» մրցանակը։ Մրցանակը շնորհվում է ականավոր դերասաններին՝ իրենց ողջ կյանքի ընթացքում ունեցած դերասանական նվաճման, վաստակի համար[3]։

1994 թվականից ի վեր Սերբիայի դրամատիկական արտիստների ասոցիացիան (այն ժամանակ՝ Ֆեդերացիան) ինքնուրույն է շնորհում երկրում դերասանի այս կարևորագույն մրցանակը։ Մրցանակը բաղկացած է. Դոբրիցա Միլուտինովիչի մատանու ոսկե օրինակից, որի վրա փորագրված է հաղթողի անունը և յուրահատուկ դիպլոմը մագաղաթի վրա (ակադեմիկոս նկարիչ և քանդակագործ Գերոսլավ Զարիչի աշխատանքը)[1]։

Դափնեկիրների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոբրիցայի մատանի» մրցանակը շնորհվում է 1980 թվականից։ 1980-1984 և 1994-2012 թվականներին այն եղել է ամենամյա մրցանակ, իսկ 1984-1994 թվականներին և 2012 թվականից սկսած` երկու տարին մեկ[1]։ Դափնեկիրը հայտարարվում է հոկտեմբերին, իսկ մրցանակը հանձնվում է հաջորդ տարվա հունվարին։

2011 թվականին Ռուժիցա Սոկիչին Դոբրիչայի մատանի շնորհելու վկայական, որը որպես նրա ժառանգության մի մաս ներկայացված է «Ադլիգատ» մշակույթի, արվեստի և միջազգային համագործակցության ասոցիացիայում
Դափնեկիրներ
Թվական Դափնեկիր Ծննդյան տվայլներ
1980 Լյուբա Տադիչ 1929-2005
1981 Միրա Ստուպիցա 1923-2016
1982 Միյա Ալեքսիչ 1924-1995
1983 Զորան Ռադմիլովիչ 1931-1985
1984 Նևենկա Ուրբանովա 1909-2007
1986 Ռահելա Ֆերարի 1909-1994
1988 Բրանկո Պլեշա 1927-2001
1990 Դանիլո Ստոյկովիչ 1934-2002
1992 Մարիյա Ցռնոբորի 1918-2014
1994 Մատա Միլոշևիչ 1901-1997
1995 Լիլյանա Կրստիչ 1919-2001
1996 Պետար Կրալջ 1941-2011
1997 Օլիվերա Մարկովիչ 1925-2011
1998 Ռադե Մարկովիչ 1921-2010
1999 Ստևան Շալաջիչ 1929-2002
2000 Միրա Բանյակ 1929-
2001 Վլաստիմիր Ջուզա Ստոյիլկովիչ 1929-2015
2002 Ստևո Ժիգոն 1926-2005
2003 Միխայլո Յանկետիչ 1938-2019
2004 Պետար Բանիչևիչ 1930-2006
2005 Սվետլանա Բոյկովիչ 1947-
2006 Բորա Տոդորովիչ 1930-2014
2007 Քսենիա Յովանովիչ 1928-2012
2008 Պրեդրագ Էջդուս 1947-2018
2009 Վոյա Բրայովիչ 1949
2010 Սեկա Սաբլիչ 1942
2011 Ռուժիցա Սոկիչ 1934-2013
2012 Պրեդրագ Միկի Մանոյլովիչ 1950-
2014 Յասնա Ջուրիչիչ 1966
2016 Միլենա Դրավիչ 1940-2018
2018[4] Նեբոյշա Գլոգովաց 1969-2018
2019[5] Միրյանա Կարանովիչ 1957
2020[6] Պետար Բոժովիչ 1946-
2021[7] Միլան Գուտովիչ 1946-2021 (հետմահու)
2022[8][9] Բորիս Իսակովիչ 1966

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Udruženje dramskih umetnika Srbije». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. «Novo priznanje poznatoj glumici: Mirjani Karanović "Dobričin prsten"». NOVOSTI (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  3. 100 GODINA UDUS-a ISTORIJAT I NAGRADE, Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին
  4. Borka G. Trebješanin (2018 թ․ ապրիլի 4). «"Dobričin prsten" posthumno Nebojši Glogovcu» ["Dobričin prsten" posthumously awarded to Nebojša Glogovac]. Politika (Serbian). էջ 15.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Mirjani Karanović nagrada "Dobričin prsten"» ["Dobričin prsten" for Mirjana Karanović]. Politika (Serbian). 2019 թ․ դեկտեմբերի 11. էջ 13.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «"Добричин прстен" Петру Божовићу». Politika Online. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «"Dobričin prsten" posthumno Milanu Gutoviću» ["Dobričin prsten" posthumously to Milan Gutović]. Politika (սերբերեն). 2021 թ․ նոյեմբերի 3. էջ 13.
  8. «Борис Исаковић дoбитник највишег глумачког признања – "Добричиног прстена"». RTS. 2022 թ․ դեկտեմբերի 16.
  9. «Награда за животно дело „Добричин прстен" Борису Исаковићу». Политика. 17. 12. 2022. Վերցված է 5. 1. 2023-ին.