Դոթի Ուեստ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dottie West |
Ի ծնե անուն | անգլ.՝ Dorothy Marie Marsh |
Նաև հայտնի է որպես | Dottie West |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1932[1] McMinnville, Թենեսի, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1991[1] (58 տարեկան) Նաշվիլ, ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, երաժիշտ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Starday Records? |
Կրթություն | Tennessee Technological University? |
Dottie West Վիքիպահեստում |
Դոթի Ուեստ (անգլ.՝ Dottie West, ծննդյան պահին՝ անգլ.՝ Dorothy Marie Marsh, հոկտեմբերի 11, 1932[1], McMinnville, Թենեսի, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 4, 1991[1], Նաշվիլ, ԱՄՆ), քանթրի ոճի ամերիկացի երգիչ և երգահան, տասից ավելի երաժշտական դափնեկրերի մրցանակակիր, այդ թվում Գրեմմի` լավագույն կին վոկալ կատարման համար և ևս 6 Գրեմմիի մրցանակ 6 անվանակարգերում[3]։
Ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 11-ին[4]։ Եղել է 10 երեխաներից ամենամեծը[5][6]։ Ընտանիքն ապրել է աղքատ և հազիվ էր կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Նրա մայրը՝ Պելինան ունեցել է փոքրիկ սրճարան, իսկ Դոթին հաճախ օգնում էր մորը ղեկավարել հաստատությունը։ Հայրը՝ Հոլիս Մարշը հարբեցող էր, ծեծում և սեռական բռնության էր ենթարկում Դոթիին։ Բռնությունը շարունակվել է մինչեւ 17 տարեկան, երբ նա վերջապես զեկուցել է այդ մասին տեղական շերիֆին։ Նա դատարանում ցուցմունք է տվել հոր նկատմամբ, որն էլ դատապարտվեց 40 տարվա ազատազրկման, և, ի վերջո, մահացավ բանտում 1967 թվականին[7]։
Կարճ ժամանակ ապրել է շերիֆի հետ, հետո նա մոր ու եղբայրների հետ տեղափոխվել Մակմինվիլ։ Նա միացել է «The Cookskins» դպրոցական խմբին, որտեղ երգում էր և նվագում կիթառ։
1951 թվականին նա երաժշտական կրթություն է ստացել Թենեսի նահանգի Քուքիվիլ քաղաքի Թենեսիի տեխնոլոգիական համալսարանում, որտեղ էլ 1958 թվականին ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Բիլ Ուեսթ անունով կիթառահարի հետ։ Բիլն ու Դոթին ունեցել են 4 երեխա։
1972 թվականին Դոթին դարձել է թմբկահար Բայրոն Մետկալֆի կինը, որը նրա 12 տարով փոքր էր կնոջից[8]։
1983 թվականին նա երրորդ անգամ ամուսնացաել է ձայնային ինժեներ Ալ Ուինթերսի հետ, որը 23 տարով փոքր էր Դոթիից։ Ուինթերսի սնանկացումից հետո 1990 թվականին նրանք ամուսնալուծվեցին։
1991 թվականին Դոթին ենթարկվել է ավտովթարի և մի քանի օր անց մահացել վիրահատության պահին։
Դոթին մի քանի տասնյակ ն հիթերի հեղինակ է, եղել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ակտիվ կողմնակից[9]։ 1994 թվականին նկարահանված «Մեծ երազներ և կոտրված սրտեր. Դոթի Ուեսթի պատմությունը» ֆիլմը նրա մասին է[10][11][12]։
Թվական | Մրցանակ | Ոլորտ |
---|---|---|
1963 | BMI Awards | Songwriters Award — «Is This Me» (w/ Bill West) |
1964 | BMI Awards | Songwriter’s Award — «Here Comes My Baby» (w/ Bill West) |
1965 | Գրեմմի | Գրեմմի` լավագույն կին վոկալ կատարման համար — «Here Comes My Baby» |
1966 | BMI Awards Awards | Songwriter’s Award — «What’s Come Over My Baby» (w/ Bill West) |
1973 | BMI Awards | Songwriter’s Award — «Country Sunshine» |
1974 | Billboard | No. 1 Female Songwriter in the USA |
1974 | British Country Music Awards | No. 1 Female Performer |
1974 | CLIO Awards | Excellence In Advertising — Country Sunshine Coca-Cola Commercial |
1978 | Country Music Association Awards | Vocal Duo of the Year — (w/ Kenny Rogers) |
1979 | Country Music Association Awards | Vocal Duo of the Year — (w/ Kenny Rogers) |
1979 | Music City News Country Awards | Duet of the Year — (w/ Kenny Rogers) |
2000 | BMI Golden Voice Awards | Golden Legacy Award |
2000 | Billboard Magazine’s 200 Most Played Artists | Ranking — No. 44 |
2002 | CMT’s 40 Greatest Women of Country Music | Ranking- No. 23 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոթի Ուեստ» հոդվածին։ |
|