Դոլմաբահչե մզկիթ թուրքերեն՝ Dolmabahçe Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Բեյօղլու |
Տեղագրություն | Ստամբուլ, Թուրքիա |
Հիմնվել է | 1855 |
Կառուցման սկիզբ | 1853 |
Կառուցման ավարտ | 1856 |
Կարգավիճակ | գործող թանգարան |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Կարապետ Բալյան |
Ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Գմբեթ | 1 |
Մինարեթներ | 2 |
Մինարեթի բարձրություն | 40,25[1] |
Դոլմաբահչե մզկիթ (թուրքերեն՝ Dolmabahçe Camii), հայտնի է նաև որպես Բեզմիալեմ Վալիդե Սուլթանի մզկիթ (թուրքերեն՝ Bezmialem Valide Sultan Camii), 19-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ։
Մզկիթի կառուցումը սկսվել է 1853 թվականին Աբդուլ Մեջիդ սուլթանի մոր՝ վալիդե սուլթան Բեզմիալեմ Սուլթանի հրամանով։ Ճարտարապետ է նշանակվել Կարապետ Պալյանը, ով Բալյան հայտնի ճարտարապետների ընտանիքի ներկայացուցիչ էր։ Մզկիթի կառուցումը ավարտվել է վալիդեի մահվանից հետո։
Մզկիթը կառուցված է բարոկկո ոճով և ձևավորված է ամպիր և բարոկկո ոճերով։ Մզկիթի առանձնահատկությունները դարձան խոշոր լուսամուտները։ Մզկիթը ունի մեկ գմբեթ և երկու մինարեթներ, որոնք ունեն երկու պատշգամբներ։ Քանի որ մզկիթը եղել է պալատական կոմպլեքսի մի մաս, այնտեղ կառուցվել է սուլթանի համար նախատեսված անձնական աղոթատեղի[2]։