Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | Ճապոնական բրնձի ուտեստ |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հիմնական | բրինձ |
Donburi meals from Japan Վիքիպահեստում |
Դոմբուրի (ճապ. 丼物 դոմբուրիմոնո)[1], ճապոնական ուտեստ, որnն իր անվանումն ստացել է պասքի շնորհիվ, որի մեջ այն մատուցվում է (ճապոներենից թարգմանվում է ինչպես թաս)։ Դամբուրիի գավաթը պարունակում է երկու ստանդարտ բրնձի բաժիններ, որի վրա դնում են զանազան հավելումներ՝ միս, ձուկ, ձու, բանջարեղեններ կամ այլ խավարտ։ Իրականում համարվում է ճապոնական արագ սննդի տարբեր տեսակներից մեկը[2]։
Դոմբուրիի տարբեր տեսակները ունենում են իրենց անվանումները, չնայած նրանք բոլորը վերջանում են «դոն» վանկով. օրինակ, հայտնի տարատեսակը դոմբուրին հավի մսով է և ձվերով «մայր և մանուկ» անունը օյակադոն է[2][3], իսկ հարած դամբուրին՝ կացուդոն։
Հիմնականում դոմբուրին փակվող կափարիչով խորը թաս է, մոտավորապես 15 սանտիմետր շրջանագծով։ Դոմբուրիի զանգվածը հաշվարկված է մոտավորապես բրնձի երկու լիքը չափաբաժնով[2]։
Դոմբուրին ի հայտ է եկել Մեյդզիի դարաշրջանում, երբ ժամանակի հետ հայտնվել է «հարմարավետ սննդի» պահանջը։ Մեկ թասի մեջ խառնված սնունդը դարձավ ճապոնական ավանդական ճաշկերությների հեղափոխական փոփոխությունը, այդ իսկ պատճառով հասարակությունը միանգամից այն չընդունեց։ Սակայն ներկայումս հաշվվում է դոմբուրիի պատրաստման ավելի քան 50 տեսակ[4]։