Դոմենիկո Կամպանոլա | |
---|---|
Ծնվել է | 1500[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 1564[4][5] |
Մահվան վայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
![]() |
Դոմենիկո Կամպանոլա (իտալ.՝ Domenico Campagnola, 1500[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - դեկտեմբերի 10, 1564[4][5], Պադովա, Վենետիկի հանրապետություն[6]), Վերածննդի դարաշրջանի իտալացի փորագրող, նկարիչ, գծագրող և գրքերի նկարազարդող։ XVI դարի առաջին կեսի Պադովայի դպրոցի ամենանշանակալի վարպետներից մեկը։
Եղել է գերմանացի արհեստավորի որդի, Ջուլիո Կամպանյոլայի որդեգրյալը և աշակերտը (ամենայն հավանականությամբ որդեգրվել է վաղ տարիքու[7]): Նրա վաղ նկարների և տպագրությունների մեծ մասը նվիրված է տիցիանական ոճի բնապատկերներին։
Իր ուսուցչի և հոր մահից հետո շուրջ 1515 թվականին, եղել է Վենետիկի ամենանշանավոր վարպետներից մեկը։
Ջուլիո Կոմպանոլայի պես նա նույնպես զբաղվել է փորագրությամբ, նրա առաջին աշխատանքները, որոնք թվագրվում են 1517 թվականով, վերաբերում են հռոմեական օրինակներին։ Նրա փորագրությունները, որոնցից հայտնի են տասնչորսը, ստեղծվել են կարճ ժամանակահատվածում՝ 1517-1518 թվականներին, երբ նա դեռ երիտասարդ էր։ Դրանց մեծ մասը թվագրվում է 1517 թվականով և ստորագրված են նր անվան կրճատ ձևով՝ «Do.Cap» կամ «Do.Camp»: Կամպանոլայի վաղ փորագրությունները և նկարները ցույց են տալիս, որ նա կրել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի ազդեցությունը։
Միևնույն ժամանակ, Դոմենիկոն հաջողությամբ զբաղվել է գեղանկարչությամբ։ Նրա սրբերի պատկերող վաղ շարքը (Պադովա, Սանտա Կրոչեի եկեղեցի) մոտ է 15-րդ դարի Պադովայի դպրոցի ավանդույթներին, բայց արդեն 25-ամյա վարպետի ամենահաջողված գործերից մեկում՝ «Հովակիմի և Աննայի հանդիպումը» որմնանկարում (1525 թվական, Պադովա, Սքուոլա դել Կարմին) զգալի է Տիցիանի վաղ որմնանկարների ազդեցությունը (1511 թվական)։
Մինչև 1531 թվականը Պադովայի Սանտա Մարիա դե Սերվի եկեղեցու պահոցում (այժմ՝ Վենետիկ, Ակադեմիայի պատկերասրահներ) պահվել են չորս մարգարեների պատկերներով (մինչև գոտկատեղը) 4 տոնդո։ Տիցիանի ազդեցությունը նկատելի է նաև «Սուրբ Անտոնիոն հարություն է տալիս աղջկան» որմնանկարում (1530-ականներ, Պադովա, Սկուոլա դել Սանտո)։ 1540-ականների ստեղծագործություններում Կամպանոլան կրել է նաև Ջ. Պորդենոնեի ազդեցությունը, որը հատկապես նկատելի է «Պադովայի հովանավոր սուրբերը Մադոննայի առաջ» (1537 թվական, Պադովա, Քաղաքային թանգարան) տպավորիչ մեծ կոմպոզիցիայում։ Պորդենոնեի ազդեցությունն նկատելի է Կամպանոլայի՝ այս ժամանակաշրջանի այլ աշխատանքներում, մասնավորապես «Համբարձում» (1545-1550 թվականներ, Պրալիա, Բադիա) և նրա վերջին «Քրիստոսը գահի վրա և Պոդեստա Կավալին» (1552 թվական, Պադովա, Սանտա Ջուստինա եկեղեցի) մեծ կոմպոզիցիայում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Կամպանոլա» հոդվածին։ |
|