Դոնալդ Ռեյֆիլդ անգլ.՝ Donald Rayfield | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1942 (82 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան, գրական քննադատ, լեզվաբան, համալսարանի դասախոս և բանասեր |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան |
Գործունեության ոլորտ | գրականագիտություն, բանասիրություն, պատմություն, վրացերեն[1], ռուսերեն[1] և Վրաց գրականություն[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][1][3] |
Donald Rayfield Վիքիպահեստում |
Դոնալդ Ռեյֆիլդ (անգլ.՝ Donald Rayfield, փետրվարի 12, 1942, Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրականագետ, ռուս և վրաց գրականության պրոֆեսոր Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանում (անգլ.՝ Queen Mary, University of London), ռուսերենից Անտոն Չեխովի գրքերի թարգմանությունների և 1917-1955 թվականների ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի պատմության հեղինակ է։ Տիրապետում է ռուսերենի և վրացերենի։
Փիլիսոփայության դոկտոր է (1977)։
1963 թվականին ավարտել է Քեմբրիջի Մագդալեն քոլեջը (բակալավր)։
Ներկայումս աշխատում է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանում որպես ռուս գրականության պրոֆեսոր, մասնագիտացած է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի կեսերի ռուս գրականության, վրաց գրականության, բանահյուսության և բառագիտության, Ստալինի գործունեության ու ստալինիզմի ոլորտներում։ Առավել հայտնի են Անտոն Չեխովի կենսագրության վերաբերյալ նրա «Անտոն Չեխովի կյանքը» (Anton Chekhov — A Life) և 1917-1955 թվականների ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի պատմության մասին «Ստալինը և նրա օգնականները» (Stalin and his hangmen) գրքերը։
...Իրականում Չեխովի մասին Ռեյֆիլդի գիրքը շատ լավն է, այդտեղ համարյա ոչ մի խոսք չկա արվեստի ու գրականության մասին, բայց կա կյանքի մասին։ - Կիրիլ Կոբրին
|
Այո։ Եվ Ռեյֆիլդը միևնույն ժամանակ անմիջապես ասում է, եթե հիշում եք, բառացիորեն առաջին իսկ էջում նա միանգամից հայտարարում է այդ մասին։ Եվ իրոք, ես կասեի. «Եթե ուզում եք իմանալ Չեխովի գրքերի մասին, ապա վերցրեք Չուդակովի երկու գրքույկ՝ «Չեխովի պոետիկան» և «Չեխովի աշխարհը»։ Եթե դուք ուզում եք իմանալ Չեխովի անձնական կյանքի մասին, ապա վերցրեք Ռեյֆիլդ[4]։ - Պյոտր Վայլ
|
Դոնալդ Ռեյֆիլդի խմբագրությամբ տպագրվել է վրաց-անգլերեն երկհատոր բառարան։
1963 թվականից ամուսնացած է Ռոզալինդ Մուրի (Rosalind Moore) հետ, ունեն երեք երեխա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Ռեյֆիլդ» հոդվածին։ |
|