Դոնդողե կամ մարմելադե կոնֆետներ, փոքր, լոբու տեսքով շաքարե կոնֆետներ են`փափուկ կեղևներով և խիտ ժելատին ինտերիերով։ Այն հիմնականում պատրաստված է շաքարավազից և վաճառվում է ըստ գույների և համերի։
Դոնդողե կոնֆետները առաջին անգամ հիշատակվել են 1861 թ.,երբ Բոստոնի հրուշակագործ Ուիլյամ Շրաֆտը մարդկանց կոչ էր անում իր դոնդողե կոնֆետները Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ ուղարկել զինվորներին :1905 թ. Հուլիսի 5ին առաջին անգամ դոնդողե կոնֆետների մասին տպագրվեց Չիկագոյի ամենօրյա ամսագրում։ Գովազդը հրապարակում էր մեծ քանակությամբ դոնդողե կոնֆետներ, որոնք վաճառվում էին մեծ ծավալով`ինը ցենտով մեկ ֆունտով։ Պատմաբանների մեծամասնությունը պնդում է, որ դոնդողե կոնֆետները պատրաստվել են առաջին անգամ Միացյալ Նահանգներում`Զատկի տոնակատարությունների հետ, իսկ 1930-ականների ընթացքում`որոշ ժամանակ անց ՝այն ստացել է ձվի տեսք[1]։
Երբ 1963-ին սկսվեց Բիթլմանիան, ԱՄՆ-ում «Բիթլզ» -ի երկրպագուների մի խումբ դոնդողե կոնֆետներ նետեցին նրանց համերգի ժամանակ (Մեծ Բրիտանիայում երկրպագուները Ջ.Հարիսոնի վրա նետեցին դոնդողե կոնֆետներ, քանի որ, ըստ տեղեկությունների, Ջ.Հարիսոն սիրում էր ուտել դոնդողե կոնֆետներ)[2][3][4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնդողե կամ մարմելադե կոնֆետներ» հոդվածին։ |
|