Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Գերմանիա Կոսովո | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 25, 1996[1][2] (28 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Օսնաբրյուկ | ||||||||||||||
Հասակ | 172 | ||||||||||||||
Քաշ | 70 | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Շալկե 04 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դոնիս Ավդիյայ (գերմ.՝ Donis Avdijaj;), ալբանական ծագմամբ կոսովո-գերմանացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Շալկե 04» ակումբում և իր ազգային հավաքականում, որպես հարձակվող։
Դոնիս Ավդիյայը ծնվել է Օսնաբրյուկ քաղաքում, ալբանացիների ընտանիքում։
Ավդիյայը ֆուտբոլով սկսել է զբաղվել հինգ տարեկանից՝ սիրողական «Աթեր» ակումբում։ Հինգ տարեկանից հետո Դոնիսը տեղափոխվել է «Օսնաբրյուկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան հավաքական։ Իր հայրենի քաղաքի համանուն ակումբից տեղափոխվել է «Շալկե 04»։
2011/12 մրցաշրջանում՝ «Շալկե 04» ի պատանեկան հավաքականում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 15 գոլի հեղինակ[3]։ Հաջորդ մրցաշրջանում նա զգալիորեն բարելավել է իր խաղամակարդակը, արդյունքում՝ 25 խաղում հեղինակել է 44 գոլ և 13 գոլային փոխանցում։ Հետագայում նա տեղափոխվեց մինչև 19 տարեկանների հավաքական[4]։ Թիմի հետ նա կարողացավ հաղթել Վեստֆալի գավաթը. եզրափակչում «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում Դոնիսը դարձավ հաղթական գոլի հեղինակ[5]։
2014/15 մրցաշրջանում Դոնիսը սկսեց մարզվել «Շալկե 04» ակումբի հիմնական կազմում՝ գերմանական չորրորդ դիվիզիոնում։ 2014 թվականի փետրվարին ֆուտբոլիստով սկսեց հետաքրքրվել անգլիական «Լիվերպուլը»։ Հետագայում «Շալկեն» ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրեց։ Նրա տրանսֆերը կազմեց 41 միլիոն ֆունտ։ Սեպտեմբերի 17-ին նրան հրավիրել են մասնակցելու Չեմպիոնների լիգային՝ անգլիական «Չելսի» ակումբի դեմ խաղին, սակայն ամբողջ խաղի ընթացքում մնաց պահեստայինների նստարանին։
2015 թվականի հոնվարի 13-ին՝ ստանալով խաղային պրակտիկա, Դոնիս 18 ամիս վարձավճարով մեկնեց ավստրիական «Շտուրմ»[6]։ Փետրվարի 21-ին «Վիներ Նոյշտանդտ» ֆուտբոլային ակուբի դեմ կայացած հանդիպմանը ֆուտբոլիստը դեբյուտեց Բունդեսլիգա՝ 81-րդ րոպեին փոխարինելով Բրայթ Էդոմվոնին։ 83-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ[7]։ Մարտի 21-ին «Ադմիրա Վակեր» ակումբի դեմ խաղի ժամանակ Դոնիսը «Շտուրմի» կազմում դարձավ իր առաջին գոլի հեղինակ[8]։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրեց 17 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
2015 թվականի հուլիսի 30-ին Դոնիսը տոնեց իր առաջնախաղը Եվրոպա Լիգայում՝ մասնակցելով «Ռուբին» ակումբի դեմ խաղին (2:3)։ Հանդիպման ժամանակ նա դարձավ մեկ գոլի հեղինակ՝ սակայն ստանալով երկու դեղին քարտ հեռացվեց խաղադաշտից։ 2051/16 մրցաշրջանում անցկացերց 25 խաղ՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վարձավճարի ավարտվելուն պես վերադարձավ «Շալկե 04»։
2016 թվականի նոյեմբերի 24-ին տոնեց իր դեբյուտը «Շալկե 04» ակումբի հիմնական կազմում՝ Եվրոպա Լիգայի առաջնությունում, «Նիցայի» դեմ խաղում (2:0)։ Դեկտեմբերի 20-ին Դոնիսը Գերմանիայի առաջնությունում տոնեց իր առաջին գոլը, որը հեղինաեց գերմանական «Համբուրգ» ակումբի դեմ պաղին (1:2)։
Դոնիսը հանդես է եկել գերմանական տարբեր հավաքակաերում, տարբեր տարիքային խմբերում։ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին Ավդիյայը հայտարարեց, որ մտադիր է խաղալ Ալբանիայի ազգային հավաքականում[9][10]։
2017 թվականի մարտի 20-ին ֆուտբոլիստը հրավիրվեց Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքական։ Դեբյուտային հանդիպումը կայացել է 2017 թվականի մարտի 24-ին Իսլանդիայի ազգային հավաքականի դեմ խաղին, որը ավարտվել է 1:2 հաշվով[11]։
Անձնական
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնիս Ավդիյայ» հոդվածին։ |
|