Դոննառեջինայի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան և museum of a public entity? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նեապոլ[1][2] |
Հասցե | Via Settembrini (Palazzo Donnaregina), 79 - Napoli[3] և Via Luigi Settembrini 79, 80139 Napoli[2][4]80139[3][2] |
Հիմնադրվել է | հունիսի 11, 2005 |
Մակերես | 4000 քառակուսի մետր |
Այցելուներ | 24 700 մարդ (2020)[2], 2500 մարդ (2019)[5] և 62 806 մարդ (2022)[4] |
Հավաքածուի չափս | 35 արխիվային միավոր[6] |
Կայք | madrenapoli.it(իտալ.) |
![]() | |
![]() |
Դոնարեջինի ժամանակակից արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'arte contemporanea Donnaregina, նաև MADRE թանգարան), ժամանակակից արվեստի թանգարան, որը գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքի Կավուր հրապարակում։
Թանգարանը բացվել է 2005 թվականին Սեթեմբրինի պողոցի Դոնարեջին երեքհարկանի պալատում։ Շինությունը պահպանվել է 13-րդ դարի շվաբական դինաստիայից։ 19-րդ դարում Նեապոլի բանկը ձեռք է բերել պալատը, իսկ 2004 թվականին այն վերանորոգվել և վերասարքավորվել է պորտուգալացի ճարտարապետ Ալվարու Սիզա Վիեյրայի կողմից։ Թանգարանի հատակի տակ գտնվող դրամարկղում մնացել է մ.թ.ա. 4-5-րդ դարերի պատերի տեսանելի մասը[7]։
2015 թվականին թանգարանը ստացել է Իտալիայում լավագույն ցուցահանդեսային «մոդեռն արտ» տարածություն տիտղոսը[8]։ Մի քանի տարի շարունակ օգոստոսին թանգարանը ավանդաբար կազմակերպում է էքսպոզիցիայի անվճար այցելություններ[9]։
Թանգարանում ներկայացված են 1960-1970-ականների վերջի Arte Povera գեղարվեստական շարժման իտալացի հեղինակների՝ Յաննիս Կունելլիսի, Մարիո Մերցի, Ջուլիո Պաոլինիի, Ջովանի Անսելմոյի, Ջուզեպպե Պենոնեի, Ֆրանչեսկո Կլեմենտեի և շատ ուրիշների ստեղծագործություններ։
Իտալացի նկարիչներից բացի, թանգարանում հավաքված են օտարերկրյա հեղինակների գործեր. ամերիկացի Ռիչարդ Սերրայի «Յուդիֆ և Օլոֆերն»-ը, Ջեֆ Կունսի «Վայրի տղան և շնիկը» արձանիկը, գերմանացի նկարիչ Ռեբեկա Հորնի «Ոգիներ» աշխատանքը, բրիտանա-հնդկական քանդակագործ Անիշ Կապուրի «Թուխ եղբայր» կոնցեպտուալ ինստալացիան։ Մշտական էքսպոզիցիան ներառում է նաև Դեմեն Հյորսթի «Երբ մահանում է տրամաբանությունը» պրովոկացիոն կոմպոզիցիան, Յուզեֆ Բոյսի դիմանկարներից մեկը, Էնդի Ուորհոլի ստեղծագործությունները և ժամանակակից հեղինակների՝ Հիլբերդի և Ջորջի, Լուչո Ֆոնտանայի, Օլաֆուր Էլիասոնի մի շարք այլ ստեղծագործություններ։ Թանգարանի մի քանի պատ նկարազարդել են Սոլ Լևիթը և Ռիչարդ Լոնգը։
Բացի մշտական էքսպոզիցիաներից, թանգարանի երրորդ հարկում անցկացվում են ժամանակակից նկարիչների ժամանակավոր ցուցահանդեսները։ Թանգարանում անցկացվում են նաև կրթական դասընթացներ և մշակութային միջոցառումներ, բացվել է գրախանութ և հանդիսասրահ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննառեջինայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |
|