Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դորա Մաարը կատվի հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1942 |
բարձրություն | 128,3 սանտիմետր |
լայնություն | 95,3 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
հավաքածու | անհայտ |
հիմնական թեմա | Դորա Մաար |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Դորա Մաարը կատվի հետ» (ֆր.՝ Dora Maar au Chat) կտավը ստեղծվել է 1941 թ․֊ին Պաբլո Պիկասսոյի կողմից։ Կտավում պատկերված է նկարչի սիրեցյալը՝ Դորա Մաարը՝ նստած աթոռին և փոքրիկ կատուն ուսին։ Աշխատանքը համարվում է աշխարհի ամենաթանկ կտավներից մեկը։
Կտավը (128,3 X 95,3 սմ)՝ Դորա Մաարի բազմաթիվ դիմանկարներից մեկն է, որը ստեղծվել է իրենց հարաբերությունների ընթացքում, որը տևել է գրեթե 10 տարի։ Պիկասսոն՝ 1936 թ ՝ 55 տարեկան հասակում ՝ ծանոթանալով 29֊ամյա Դորայի հետ,սկսում են ապրել միասին։ Կտավը ստեղծվել է 1941 թ, երբ գերմանացիները գրավեցին Ֆրանսիան։ Չիկագոյից, Մերի և Լի Բլոկ կոլեկտորները, 1947 թ գնեցին կտավը։ Վերջիններս 1963 թ վաճառեցին կտավը Ուիլիարդ և Ադել Ջիդվիցներին, որից հետո կտավը չի ցուցադրվել մինչև 21-րդ դարի սկիզբը։
«Դորա Մաարը կատվի հետ» կտավը երկար լռությունից հետո առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց 2005-2006 թթ-ին։ 2006 թ մայիսի 3-ին կտավը ցուցադրվեց Նյու-Յորքում՝ «Սոթբիս» աճուրդի տանը, և Պիկասսոյի «Ծխամորճով տղան » կտավից հետո,որը 2004 թ վաճառվել էր 104 միլիոն դոլարով, դարձավ աշխարհի ամենաթանկ կտավը։ Ռուս գնորդը՝ ցանկանալով մնալ անհայտ, գնեց կտավը 95 միլիոն 216 հազար դոլարով։
Գնորդի ինքնությունը դարձավ բազմաթիվ, ամենամութ խոսակցությունների թեման։ Միայն այն էր հայտնի, որ աճուրդին մասնակցել է նրա գործակալը, և որ վերջինս եղել է սկսնակ և երևի թե ունեցել է ռուսական արմատներ։ 2007 թ-ի կեսերին կտավի սեփականատիրոջ անունը դեռ պարզ չէր, բայց ամենահավանական թեկնածուներից մեկը վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին էր,որը աճուրդից մեկ շաբաթ առաջ վաճառել էր «Իմպեկսբանկ»-ը 550 միլիոն դոլարով։