Դորիս Անդերսոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1921 |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա |
Մահացել է | մարտի 2, 2007[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Ալբերտայի համալսարան, Crescent Heights High School? և Mount Royal University? |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Կանադայի լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Դորիս Հիլդա Անդերսոն (CC OOnt, անգլ.՝ Doris Hilda Anderson[3][4], ծննդյան անունը` Հիլդա Դորիս Բաք, նոյեմբերի 10, 1921, Կալգարի, Ալբերտա, Կանադա - մարտի 2, 2007[1], Տորոնտո, Կանադա[5]), կանադացի հեղինակ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ։
Դորիս Անդերսոնը ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգի Մեդիսին Հատ քաղաքում։ Սովորել է Crescent Heights ավագ դպրոցում, 1945 թվականին Ալբերտայի համալսարանից ստացել է արվեստի բակալավրի աստիճան[6]։ 1957 թվականին ամուսնացել է իրավաբան Դեյվիդ Անդերսոնի հետ։
1957-1977 թվականներին Անդերսոնը եղել է Chatelaine ամսագրի խմբագիր, Եռակողմ հանձնաժողովի անդամ[7]։ 1974 թվականին դարձել է Կանադայի շքանշանակիր։ 2002 թվականին խրախուսվել է որպես Companion[8]:
1978 թվականին Տորոնտոյում Էգլինթոն ընտրական տարածքում հատուկ ընտրությունների ժամանակ Անդերսոնը Կանադայի Համայնքների պալատում որպես լիբերալ անհաջողության մատնվեց։ 1979 թվականին նա նշանակվեց Կանանց հարցերով Կանադայի խորհրդատվական միության նախագահ։ Նա աշխատանքներ է տարել կանանց իրավունքները Կանադայի Սահմանադրությունում և Իրավունքների և ազատության խարտիայում (բաժին 28) ներգրավելու համար։ 1982-1984 թվականներին եղել է Կանանց կարգավիճակի ազգային գործող կոմիտեի նախագահ։
1984-1993 թվականներին Անդերսոնը եղել է «Տորոնտոյի աստղի» սյունակագիր, 1992-1996 թվականներին` Էդուարդ արքայազնի կղզու համալսարանի ռեկտոր, 1998 թվականին՝ Օնտարիոյի մամլո Խորհրդի նախագահ։
Կյանքի վերջին տարիներին Անդերսոնի առողջական վիճակը վատթարացել է. 2001 թվականին ունեցել է սրտի անբավարարություն, 2006 թվականին Կոստա Ռիկա այցելելուց հետո բազմաթիվ այլ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ 2007 թվականի փետրվարին Անդերսոնը տեղափոխվել է Տորոնտոյի Սուրբ Մայքլ հիվանդանոց, որտեղ մահացել է մարտի 2-ին, 85 տարեկան հասակում` թոքային ֆիբրոզից[5]։
|