Դորոթեա Մաքելար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1885[1][2] |
Ծննդավայր | Point Piper |
Վախճանվել է | հունվարի 14, 1968[1][2] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Paddington, Municipality of Woollahra[3] |
Գերեզման | Waverley Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | My Country? |
Պարգևներ | |
![]() |
Իզաբել Մարիոն Դորոթեա Մաքելար (անգլ.՝ Isobel Marion Dorothea Mackellar, հուլիսի 1, 1885[1][2], Point Piper - հունվարի 14, 1968[1][2], Paddington, Municipality of Woollahra[3]), ավստրալիացի բանաստեղծուհի և գրող։
Դորոթեա Մաքելարը ծնվել է 1885 թվականին բժշկի և քաղաքական գործչի՝ Չարլզ Մակելարի և նրա կնոջ ընտանիքում։ Նրանք ապրել են Սիդնեյի արվարձանում գտնվող Դունար ընտանեկան տանը[4][5]։ Մակելարը մանկուց տնային կրթություն է ստացել։ Շատ է ճանապարհորդել ընտանիքի հետ, տիրապետել է մի քանի լեզուների։ Նա հաճախել է դասախոսությունների Սիդնեյի համալսարանում։
Մաքելարը 1908-1926 թվականներին բանաստեղծություններ և այլ ստեղծագործություններ է տպագրել, 1930-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Սիդնեյի գրական ասպարեզում։ Բանաստեղծուհին համագործակցել է մի քանի հրատարակչությունների հետ։ Նա ընկերուհու հետ գրել է երկու վեպ։ Մակելարը հայտնի է իր Իմ երկիրը բանաստեղծությամբ, որը համարվում է ամենահայտնի ավստրալիական հայրենասիրական գործերից մեկը[6]։
Մաքելարը հետագայում թողել է գրականությունը և կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում։ Չնայած Մակելարը երկու անգամ նշանված է եղել, ամուսնացած չէր։ Ավստրալիայի գրականության մեջ ներդրած ավանդի համար 1968 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։
Մաքելարը մահացել է ընկնելուց երկու շաբաթ անց՝ 83 տարեկան հասակում։ Նրան դիակիզել և թաղել են Ուեվերլի գերեզմանատան ընտանեկան դամբարանում[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթեա Մաքելար» հոդվածին։ |
|