Դորոթի Դրեյփեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1889[1] |
Ծննդավայր | Tuxedo Park, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 11, 1969[1] (79 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրերլի դպրոց |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն, ճարտարապետ և ինտերիերի դիզայներ |
Ամուսին | George Draper? |
Ծնողներ | հայր՝ Paul Tuckerman?, մայր՝ Susan Ficken Tuckerman?[2] |
Dorothy Draper (1889-1969) Վիքիպահեստում |
Դորոթի Դրեյփեր (անգլ.՝ Dorothy Draper նոյեմբերի 22, 1889[1], Tuxedo Park, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 11, 1969[1]), ամերիկացի ինտերիեր դիզայներ։ Ոճաբանորեն հակամինիմալիստ, օգտագործում էր վառ, հարուստ գույներ և մեծ նախշեր, որոնք ծածկում էին ամբողջ պատերը։ Նա նաև ներառում էր սև և սպիտակ հախճասալիկներ, ռոկոկո և բարոկկո ոճի ծեփանախշեր՝ ներկայումս ինտերիեր դիզայնի Հոլիվուդյան ռեգենտություն համարվող ոճային տարրեր[3]։
Նա ծնվել է Թաքըրմանների բարձր դասի ընտանիքում, Նյու Յորք նահանգի Թաքսեդո Պարկ գյուղում՝ Միացյալ Նահանգների առաջին բնակելի համայնքերից մեկում[4]։ Նրա ծնողներն էին Փոլ Թաքըրմանը (1856–1940) և Սյուզան Մինթըրն Թաքըրմանը (1866–1956)[5]: Բացի Թաքսեդո Պարկի տնից, ընտանիքը նաև ուներ մեկ առանձնատուն Մանհեթնում և մեկ ամառանոց Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում[6]։ Նրա եղբայր Ռոջերը՝ Նենսի Թաքերմանի հայրն էր, ով Սպիտակ տան 12-րդ սոցիալական քարտուղարն էր, և նշանակվել էր Ժաքլին Քենեդիի կողմից։
Նրա մայրական պապիկը Ջոն Ուենդլ Մինթըրն էր՝ Ռոբերտ Բոուն Մինթըրնի ոդին, իսկ տատիկը Լուիզա Ասպինվոլ Մինթըրն էր՝ Ուիլյամ Հենրի Ասպինվոլի դուստրը։ Դրեյփերի մեծ պապիկը Օլիվեր Վոլկոտն էր, ով ստորագրել էր անկախության հռչակագրը[7]։ Դրեյփերի զարմուհին՝ քույր Փերիշը, նույնպես 20-րդ դարի գլխավոր ինտերիեր դիզայներ էր[4]։
Հիմնականում կրթվելով տանը` դաստիարակչուհիների և ուսուցիչների օգնությամբ Դրեյփերը երկու տարի է հաճախել Նյու Յորք քաղաքի Բրերլի դպրոց[5]։ Ընտանիքը ամեն տարի ուղևորվում էր Եվրոպա[5], և նա 1907 թվականին արդեն բարձրաշխարհիկ կին էր, որին առաջին անգամ էին ներկայացնում հասարակությանը[6]։
Ըստ Դոնալդ Ալբերտի` Նյու Յորք քաղաքի ճարտարապետության և դիզայնի թանգարանի կուրատորի, «Դրեյփերի փորձը ոչ միայն ապահովել է նրան հաճախորդներով և իրավասության ու իշխանության բնածին զգացողությամբ, այլև առաջարկել նրան միանգամից ծանոթանալ պատմական ոճերին, որոնք նա հանգիստ կարող էր մեկնաբանել և ձևափոխել»[6]։
1912 թվականին ամուսնանալուց հետո, Դրեյփերները տներ գնեցին ու վաճառեցին, և Դորոթին համբավ ձեռք բերեց, ըստ որի նա դիզայնով զբաղվեու տաղանդ ուներ[4]։ Նա այնպիսի ոճով էր վերաձևավորում իր տները, որ բարձր դասի իր մյուս ընկերները նույն փոփոխություններն էին անում իրենց տներում։ Իր ընկերներից ոգեշնչվեով` Դրեյփերը 1925 թվականին հիմնադրեց «Ճարտարապետական պալատ»-ը։ Այն թերևս ինտերիեր դիզայնի առաջին պաշտոնական ընկերությունն էր[8]։ Բնակարանների նախասրահների մի քանի հաջող վերանորոգումներից հետո, 1929 թվականին Դրեյփերը փոխեց ընկերության անունը, և այն անվանեց «Դորոթի Դրեյփեր ընկերություն»[5]։
Դրեյփերն իր առաջին մեծ հաջողությունը գրանցեց 1930-ականների սկզբին, երբ Դուգլաս Էլիմանը վարձեց նրան, որպեսզի նա վերաձևավորեր Մանհեթենի Մեդիսոն պողոտայում գտնվող Քարլայլ հյուրանոցը։ Սա լինելու էր հյուրանոցային կարևոր հանձնարարականներից առաջինը[5]։ Էլիմանը կրկին վարձեց Դրեյփերին, որպեսզի նա վերաձևավորեր նախկին վարձակալական տների մի թաղամաս, որը այժմ հայտնի է որպես Սաթոն Փլեյս, քանի որ ենթադրյալ գնորդները չէին գնում տները[8]։ Դրեյփերը բոլոր շենքերը սև ներկեց՝ սպիտակ նախշերով , իսկ դռներին գույներ ավելացրեց[8]։
Դրեյփերը շատ հյուրանոցներ է ձևավորել` այդ թվում Շերի Նիդերլանդ հյուրանոցը Նյու Յորքում, Դրեյքը Չիկագոյում, Ֆերմոնտը Սան Ֆրանցիսկոյում։ Ճգնաժամի թեժ պահին նա 10 միլիոն դոլար ծախսեց Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքում գտնվող Կիտանդինյա պալատ հյուրանոցի վրա[7]։ Դեպրեսիայի ընթացքում նա նաև գրել է «Հարցրու Դորոթի Դրեյփերին» հոդվածը, որը տպագրվել է 70 ամսագրում[7], խորհուրդ տալով մարդկանց՝ «վերցրնել կարմիր գույնն ու դրանով իսկ ներկել իրենց մուտքի դուռը», և շատ ու շատ մարդիկ հետևեցին նրա խորհրդին[7]։ Նրանք նաև գնեցին իր ստորագրությամբ մեկ միլիոնից ավել վարդագույն թղթադրամներ[7]։
1937 թվականին Դրեյփերը վերից վար դեկորատիվ մի սխեմա կազմեց Հեմփշիր Հաուս բնակարանային հյուրանոցի համար` նախասրահին տալով մուգ սև ու սպիտակ շախմատաձև հատակ, շուրջը տեղադրելով դեկորատիվ ոճով հաստ ապակուց պատրաստված բուխարու դարակ, վիկտորիանական ոճի բազկաթոռներ և նեո-բարրոկո ոճի գաջե զարդարանքներ։ Բրուքլինում նա հմուտ վարպետներ գտավ, ովքեր կարող էին պատրաստել բարձրաքանդակներ, ծաղկաշղթաներ և ձեռքի փոքրիկ ջահեր[6]։ Հեմփշիր Հաուսում նա ավելի շատ օգտագործեց լոգարանի վարագույրներ, քան ապակե սահող դռներ և դա համարվում էր նորարություն[5]։
1950-ականների սկզբին Պակարդը վարձեց Դրեյփերին[9], որպեսզի նա համապատասխանեցներ իրենց ավտոմեքենայի ինտերիերի գույներն ու գործվածքներրը։ 1954 թվականին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում Դորոթեում կոչվող սրճարանի հետ կապված Դրեյփերի գաղափարը իրենից ներկայացնում էր՝ թռչունների վանդակից պատրաստված ջահեր և ապակեպատ տանիք[10]։ Դրեյփերի վերջին նախագծերից մեկը 1957 թվականին կառուցված միջազգային հյուրանոցն էր, որը գտնվում էր Նյու Յորքի Այդուայլդ օդանավակայանում, և այժմ հայտնի է որպես Ջոն Ֆ. Քենեդիի օդանավակայան[10]։
Նա թոշակի անցավ 1960 թվականին, իսկ նրա մահից հետո 1969 թվականին Քարլթոն Վարնին վաճառեց Դրեփերի ընկերությունը[11]։
Դորոթի Դրեյփերի ամենահայտնի ձևավորումը Գրինբրայր հյուրանոցն էր, որը գտնվում էր արևմտյան Վիրջինիայի Ոիայթ Սալֆր Սփրինգս քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն օգտագործվել է որպես ռազմական հիվանդանոց։ Պատերազմից հետո Չեսապիկ և Օհայո երկաթուղիները ետ գնեցին սեփականությունը և վարձեցին Դորոթի Դրեյփերին, որպեսզի նա վերաձևավորեր ամբողջ հանգստյան տունը[12]։ Նա ձևավորեց ամեն ինչ, լուցկու տուփից սկսած մինչև ճաշացանկը և անձնակազմի համազգեստները[13][14]։ Դրեյփերը 16 ամսվա ընթացքում վերափոխեց Գրինբրիրը[13]։ Կտորեղենով զարդարանքները, 600-ից ավել հյուրասենյակները և հասարակական տարածքները զբաղեցրեցին ավելի քան 45.000 յարդ (երկարության անգլիական չափման միավոր) տարածք, 15.000 պաստառի գլանափաթեթ և 40.000 գալոն (հեղուկի չափման միավոր) ներկ[13]։ Գրինբրիրում իր կատարած աշխատանքի դիմաց Դրեյփերը ստացավ երբևէ դիզայներներին վճարված ամենաբարձր հոնորարը[8]։ Հյուրանոցի 4,2 միլիոն արժողությամբ վերանորոգման բացումը տեղի ունեցավ տան խնջույքի ժամանակ, որին մասնակցում էին այնպիսի անվանի հյուրեր ինչպիսիք էին` Վինձորի դուքսն ու դքսուհին և Բինգ Քրոսբին[4]։
Գրինբրիրում հասարակական սենյակների մեծ մասը ձևավորված էր տարբեր թեմատիկաներով։ Օրինակ` դրանցից մեկը վարդագույն պարասրահն էր, որը նախատեսված էր նրա համար, որ այդ ժամանակաշրջանի կանանց դեմքերը շիկնեին։ Իսկ դրա հարևանությամբ գտնվող կապույտ սենյակում գտնվում էին Միացյալ Նահանգների նախագահների կիսանդրիները։ Դրեյփերը կարծում էր, որ նախագահներից ոմանք այնքան էլ գրավիչ չէին, ուստի նա ձևափոխեց նրանց կիսանդրիները, որպեսզի ավելի վայելչակազմ երևային։ Մինչև 1960-ականները Դորոթին հյուրանոցի գլխավոր դիզայներն էր, իսկ դրանից հետո աշխատանքի անցավ իր աշակերտը՝ Կառլետոն Վարնին։ 1963 թվականին Վարնին, ով հաջորդեց Դորոթի Դրեյփերին, որպես ընկերության նախագահ, ստանձնեց Գրինբրիրի դեկորների պահպանման և նրբանկատորեն փոփոխելու գործը[15]։ Այդ ժամանակից ի վեր Գրինբրիրում բազմաթիվ փոփոխություններ է տեղի ունեցել, օրինակ` սառը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից արտակարգ իրավիճակների համար կառուցված գաղտնի նկուղը։ Մյուս փոփոխություններն էին Դորոթի Դրեյփերի կողմից կառուցված թեմատիկ ռեստորանը, նոր խաղատունը և գույքի ամբողջական թարմացումը։
Դրեյփերը ստեղծեց նոր ոճ, որը հայտնի է որպես «Ժամանակակից Բարոկկո»։ Նա դասական ոճին ավելացրեց ժամանակակից շունչ[16]։ Դրեյփերը օգտագործել է բեմական ինտերիերի գունային գամմաներ և վարդերի պատկերներով բամբակե կտորներ։ Նա նախապատվությունը տալիս էր սև շողշողուն առաստաղներին, դեղնականաչավուն փայտե իրերին և մուգ կարմիր հատակին։ Նա հավատում էր, որ «սիրելի և պայծառ գույները մեծ ազդեցություն են ունենում մեր մտավոր երջանկության վրա»[17]։ Նա նաև ընտրում էր արտահայտիչ ու միմյանց հակառակ գունային գամմաներ, օրինակ` սև ու սպիատկ և ավելացնում որոշ գույներ։ Նա իրար էր միացնում տարբեր գույներ, գործվածքներ ու նախշեր և երիզները համատեղում էր ծաղկավոր նախշերով։ Հաճախ օգտագործում էր մեծ դետալներ ու բազմաթիվ հայելիներ։ Բոլոր գույներն ու նախշերը նպաստում էին իր արտահայտիչ ձևավորմանը, որն այժմ հայտնի է որպես «Դրեյփերի ոճ»[18]։ Մինիմալիզմի հակառակը՝ նրա ձևաորումները, ներկայացված էին բնակարաններում, հյուրանոցներում, ռեստորաններում, թատրոններում և առևտրի կենտրոններում։
1937 թվականին Դրեյփերը վերածվեց հայտնի անվան, որի գեղագիտական խանդավառությունը ընդունեցին մերձքաղաքային տնային տնտեսուհիները[17]։ 1930-1940-ական թվականներին Ֆ. Շումախերը վաճառեց ավելի քան մեկ միլիոն յարդ վարդերի պատկերներով բամբակե կտորները։ Դրեյփերի ննջարանի վարդագույն և սպիտակ պաստառները, փափուկ գործվածքից ծածկոցները և թափանցիկ բամբակե վարագույրները շուտով տարածվեցին ամբողջ երկրում[5]։
1912 թվականին Դրեյփերն ամուսնացավ Ջորջ Դրեյփերի (1880–1959) հետ, ով ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի անձնական բժիշկն էր` այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշեցին պոլիոմիելիտ[8]։ Էլեոնոր Ռուզվելտը և Դորոթին զարմուհներ էին ու միևնույն ժամանակ լավ ընկերներ, ուստի երկու ընտանիքների միջև հարաբերությունները բարելավվեցին։ Նախքան 1930 թվականին ամուսնալուծվելը[5], Դրեյփերներն ունեցան 3 երեխա։
Կյանքի վերջին շրջանում Դրեյփերը տառապում էր Ալցհայմեր հիվանդությամբ[7]։ Նա մահացել է 1969 թվականի մարտի 11-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում[19]։ Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում հուղարկավորությունից հետո նրան հողին հանձնեցիին Ռոդ Այլենդ նահանգի Պորտսմութ քաղաքում գտնվող Սուրբ Մարիամի եպիսկոպոսական եկեղեցու բակում[19]։
2004 թվականին լույս տեսավ նրա 1941-ին գրված «Զվարճանքը հաճույք է։ Ինչպես դառնալ հայտնի հյուրանոցի տիրուհի» գիրքը, որն ուներ վարդագույն պուտերով կազմ և ամենաշատ վաճառվածների շարքում էր։ 2006 թվականի մայիսին, Նյու Յորքի թանգարանում անցկացվեց Դրեյփերի աշխատանքների ցուցահանդեսը,կազմակերպված Դոնալդ Ալբրեխտի և նախագծված Մանհեթեննի Pure+Applied ստուդիայի կողմից, որը կոչվում էր «Դորոթի Դրեյփերի բարձրագույն ոճ»։ Դոնալդ Ալբրեխտը ասել է. «Վերցնելով 18-րդ դարի աթոռը, որը հիմնականում պատրաստված է փայտից, և փոխարինելով այն պլաստիկե աթոռով՝ Դորոթի Դրեյփերի ոճն է»։ Նա չափազանց հեաքրքիր անձնավորություն է։ Նրա բոլոր ակնարկները, պետք է որ իրոք օգտակար լինեին 50-ականների տնային տնտեսուհիների համար։ Նա ուղղակի կասեր․ «Մի՛ վախեցիր, դուռը կանաչ ներկիր»։ Դրեյփերի կողմից նախագծված կահույքը, վարձակալել էին Գրինբրիր հյուրանոցը և Էրոուհեդ Սփրինգս հանգստյան տունը։ Սրանք նրա ամենահայտնի նախագծերից երկուսն էին։ 9 ոտնաչափ (2.7 մ) սպիտակ «թռչնի վանդակ» ջահը, որը Դորոթին նախագծել էր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում Դորոթեում սրճարանի համար նույնպես ցուցադրվում էր[20]։
2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի հուլիսը, Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Կանանց Թանգարանում անցկացվեց ցուցահանդես «Դորոթի Դրեյփերի առասպելական կյանքը» խորագրով։ Այն ներկայացնում էր Դրեյփերի աշխատանքների` Սթոնէլէյ և Էնթնի հյուրանոցներից արված արխիվային լուսանկարները։ Ցուցահանդեսը ձևավորվել է Նյու Յորքի Pure+Applied ստուդիայի կողմից[20]։ Այնուհետև ցուահանդեսը տեղափոխվեց Ֆորտ Լոդերդեյլի Արվեստի թանգարան 2008 թվականի փետրվարից մինչև հունիս։
2006 թվականին ի հիշատակ Դորոթի Դրեյփերի, Նյու Յորքի Թանգարանում անցկացված ցուցահանդեսի մասին հոդված տպագրվեց։ Ցուցահանդեսը տեղափոխվեց Նյու Յորքից Տեխաս այնուհետև Ֆլորիդա[16]։
Դրեյփերը մեծ ազդեցություն է ունեցել մի քանի ժամանակակից դիզայներների վրա, այդ թվում` Քելի Ուարսթլերի և Ջոնաթան Ադլերի[17]։
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Դրեյփեր» հոդվածին։ |
|