Դորոթի Վուլֆոլկ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1913 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 27, 2000 (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմիքսների սցենարիստ |
Ամուսին | William Woolfolk? |
Պարգևներ և մրցանակներ |
Դորոթի Վուլֆոլկ, ծնունդով՝ Դորոթի Ռուբիչեկ (անգլ.՝ Dorothy Woolfolk / Dorothy Roubicek, հոկտեմբերի 11, 1913, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 27, 2000, Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ)[3][4], ամերիկյան կոմիքս-գրքերի արդյունաբերության առաջին կանանցից մեկը։ Որպես այդ ոլորտում 1940 -ական թվականների ժամանակաշրջանում պատմաբանների ու երկրպագուների գնահատմամբ կոմիքսների ոսկե դարաշրջանի երկու ամենամեծ ընկերություններից մեկի՝ DC Comics խմբագիր, նրան է վերագրվում Սուպերմեն առասպելներում կիրառություն գտած հորինված մետաղի՝ կրիպտոնիտի (Kryptonite) ստեղծմանն օգնելու միտքը[5]։
Ծնունդով Դորոթի Ռուբիչեկ՝ Վուլֆոլկը Նյու Յորքի ավագ դպրոցի շրջանավարտ էր և երբեք քոլեջ չէր հաճախել, բայց, այնուամենայնիվ, շահել էր 1950 -ականների հեռուստատեսային խաղերի շոուների մրցանակներ[4]։
Դորոթին 1942-1944 թվականներին աշխատել է խմբագիր All-American Publications ընկերությունում, որը մկն էր այն երեք ընկերություններից, որոնք հետագայում միավորվելու էին որպես ներկայիս DC ընկերություն։ Այնուհետև հաջորդ երկու տարին անցկացրել է Timely Comics- ում, որը 1940-ականներին վերաճելու էր Marvel Comics- ի, և 1948 թվականին դարձել է EC Comics- ի խմբագիր[6]։
Վուլֆոլկը 1993 թվականին ասել է, որ Սուպերմենի անխոցելիությունը համարում է ձանձրալի, և որ DC- ի առաջատար հերոսը կարող է ավելի հետաքրքիր լինել աքիլեսյան գարշապարով, ինչպես, օրինակ, իր հայրենի մոլորակի մի հատվածի նկատմամբ բացասական արձագանքները։ Սրանից էլ սկզբնավորվել է հայտնի հորինված՝ կրիպտոնիտ մետաղի գաղափարը[7][8], որն առաջին անգամ հայտնվել է կոմիքսում «Սուպերմենը վերադառնում է Կրիպտոն» («Superman Returns To Krypton!») պատմվածքում, որը վերագրվում է գրող Բիլ Ֆինգերին (Superman #61, 1949 թվականի դեկտեմբեր)[9]։
Երեխաներին՝ Դոնալդին և Դոննային[4] մեծացնելուց հետո, որոնցից վերջինը դառնալու էր գրող, Վուլֆոլկը 1970 -ականներին կարճ ժամանակով կրկին անդրադարձել է իր կոմիքսներին՝ 1971 թվականից մինչև 1974 թվականը խմբագրելով «Wonder Woman», «Supergirl», «Superman's Girl Friend, Lois Lane», «Young Romance» և DC սուպերհերոսներին և կոմիքս սիրավեպերն այլ անվանումներով[10]։ Կոմիքսագիր Ալան Կուպերբերգը, ով 1970 -ականներին Դորոթիի հետ աշխատել է DC Comics- ում, 2001 թվականին ասել է․
Դորոթի Վուլֆոլկն իսկապես ոնց որ լիներ ... Մորաքույր Մեմի[11] Թալուլա Բենկհեդը կոմիքսներում։ Ես կարծում էի, որ նրա գրքերը լավ տեսք ունեն, և նա դրանք ճիշտ ժամանակին էր ստեղծել։ Լիզ Սաֆիանի պես մարդիկ Դորոթիի միջոցով վեր բարձրացան։ Էլ չեմ ասում Սալ Ամենդոլայի, Հովարդ Չայկինի, Մերի Սկրենեսի և Ալան Վայսի մասին[12]։ |
DC- ում նրա խմբագրի օգնական Էթան Մորդդենը հետագայում դարձել է նշանավոր ԼԳԲՏ գրող։
2001-2004 թվականների ընթացքում, ամեն տարի Էնթոնի Վոլվոլկն առաջադրվել է Կին ծաղրանկարիչների «Friends of Lulu» փառքի սրահի շարքերում ընդգրկվելու համար[13][14][15][16]։
2018 թվականին Վուլֆոլկը արժանացել է Սան Դիեգոյի Comic-Con International փառատոնի 2018 թվականի Bill Finger՝ ամերիկյան ամենամյա լավագույն կոմիքների համար մրցանակին[17]։
{{cite web}}
: Text "Women stories, American comics, Strong female characters" ignored (օգնություն)