Բնակավայր | ||
---|---|---|
Դորրիգո | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Նոր Հարավային Ուելս[1], Bellingen Shire?, Bellingen Shire?[2] և Leigh?[2] | |
ԲԾՄ | 756 մետր | |
Բնակչություն | ▲1214 մարդ (օգոստոսի 10, 2021)[3] | |
Փոստային դասիչ | 2453 | |
| ||
Դորրիգո (անգլ.՝ Dorrigo), փոքր քաղաք Ավստրալիայում։ Գտնվում է Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիս-արևելքում՝ Խաղաղ օվկիանոսի ափից 60 կմ հեռավորության վրա։ Մոտակա բնակավայրը Քոֆս Հարբոր ափամերձ քաղաքն է։
Դորիգոն գտնվում է նույնանուն սարահարթի վրա, որը Մեծ Ջրբաժան լեռնաշղթաի մի մասն է և գտնվում է ծովի մակերևույթից 730 մ բարձրության վրա[4][5]։ Մարդահամարի տվյալների համաձայն՝ 2011 թվականին քաղաքում բնակվել է 1072 մարդ[6]։
1910 թվականին քաղաքում առաջին անգամ հրապարակվել է Don Dorrigo Gazette թերթը։ Ենթադրվում է, որ այն Ավստրալիայում վերջին թերթն է, որը տպագրվել է տաքացված մետաղի կիրառմամբ[7]։
Նախքան եվրոպացիների կողմից բնակեցումը տարածքը պատկանել է տեղի աբորիգենների Գումբավնգիր ցեղին (ռուս.՝ Gumbaynggirr)։ Քաղաքի անունը ծագում է աբորիգենների լեզվի դոնգդորրիգո բառից, որը նշանակում է «ձգվող կեղև»[8]։
1841 թվականին անտառահատներն ավստրալիական կարմիր մայրի (Toona ciliata) որոնելիս հասել են Բելլինգեր գետին։ Նրանք անտառի մեջ խորանալուն զուգահեռ նրանք ճանապարհին կազմակերպել են փոքր բնակավայրեր (ճամբարներ)[4]։ Ենթադրվում է, որ մշտական բնակչությունը ժամանակակից Դորրինգոյի տարածքում հայտնվել ոչ շուտ, քան 1860-ական թվականներին։ Տեղական տնտեսության հիմքը դարձել է կաթի արտադրությունը։ Դորրիգոյի ժամանակակից պատմության մեջ մեծ դեր է խաղում արագ տեմպերով զարգացող զբոսաշրջությունը։
Քաղաքում գործում է երկաթուղային թանգարան, որի հավաքածուն համարվում է ամենահարուստն աշխարհում։ Նրա ամենահին ցուցանմուշները թվագրվում են 1855 թվականով։
Դորրիգոյից մոտ 1,2 կմ հեռավորության վրա Բիլսդաուն գետի վրա գտնվում է հայտնի Դանգար ջրվեժը։
Դորրիգոի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 36.3 (97.3) |
38.0 (100.4) |
34.1 (93.4) |
28.0 (82.4) |
25.0 (77) |
25.0 (77) |
22.8 (73) |
29.5 (85.1) |
32.0 (89.6) |
34.6 (94.3) |
36.3 (97.3) |
34.5 (94.1) |
38.0 (100.4) |
Միջին բարձր °C (°F) | 24.5 (76.1) |
23.9 (75) |
22.5 (72.5) |
19.8 (67.6) |
17.2 (63) |
14.9 (58.8) |
14.6 (58.3) |
16.2 (61.2) |
19.3 (66.7) |
21.2 (70.2) |
22.3 (72.1) |
23.9 (75) |
20.0 (68) |
Միջին ցածր °C (°F) | 15.1 (59.2) |
15.1 (59.2) |
13.7 (56.7) |
10.7 (51.3) |
7.4 (45.3) |
5.5 (41.9) |
4.4 (39.9) |
4.8 (40.6) |
7.6 (45.7) |
9.9 (49.8) |
12.1 (53.8) |
13.9 (57) |
10.0 (50) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 7.5 (45.5) |
8.5 (47.3) |
6.0 (42.8) |
1.0 (33.8) |
−3.0 (26.6) |
−3.5 (25.7) |
−3.0 (26.6) |
−3.2 (26.2) |
−0.4 (31.3) |
−0.7 (30.7) |
3.9 (39) |
3.6 (38.5) |
−3.5 (25.7) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 264.5 (10.413) |
261.6 (10.299) |
309.0 (12.165) |
138.9 (5.469) |
87.9 (3.461) |
134.0 (5.276) |
55.0 (2.165) |
99.9 (3.933) |
76.7 (3.02) |
119.9 (4.72) |
179.5 (7.067) |
179.5 (7.067) |
1922,4 (75,685) |
Միջ. անձրևոտ օրեր | 14.8 | 15.8 | 18.0 | 14.6 | 10.8 | 10.5 | 9.0 | 7.3 | 9.0 | 12.2 | 15.5 | 16.5 | 154.0 |
% խոնավություն | 73 | 75 | 75 | 73 | 68 | 65 | 60 | 55 | 57 | 61 | 70 | 70 | 67 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորրիգո» հոդվածին։ |
|