Դուլկար Սալման մալայալամ՝ ദുൽഖർ സൽമാൻ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Կոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան |
Կրթություն | Պերդյու համալսարան, Toc-H Public School? և Mitchell E. Daniels, Jr. School of Business? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան և գործարար |
Ծնողներ | հայր՝ մայրամուտ, մայր՝ Sulfath? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դուլկար Սալման (մալայալամ՝ ദുൽഖർ സൽമാൻ, անգլ.՝ Dulquer Salmaan; հուլիսի 28, 1986[1], Կոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան), հնդիկ դերասան, երգիչ և բիզնեսմեն։ Հայտնի դերասան Մամմուտիի որդին։
Դուլկարը ծնվել է 1986 թվականի հուլիսի 28-ին Կոչչի քաղաքում։ Նրա հայրը եղել է հայտնի դերասան Մամմուտին, իսկ մայրը՝ Սուլֆատը։ Եղել է ընտանիքի կրտսեր զավակը և ունեցել է ավագ քույր[3]։ Սիշիի դպրոցում ստացել է միջնակարգ կրթություն։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ և Պուրդուի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան՝ բիզնես ոլորտում[4]։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Դուբայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգում, որից հետո իր կարիերան շարունակել է դերասանական ոլորտում և երեք ամիս ժամկետով դերասանական դասընթացներ է անցել Բարի Ջոնի անվան դերասանական արվեստի դպրոցում։
2012 թվականին «Second Show» ֆիլմում խաղացել է ավազակ Հարիլալի դերը։ Այդ ֆիլմում ունեցած հաջողության շնորհիվ նա ստացել է Filmfare Award South մրցանակ՝ իր առաջնաելույթում լավագույնս տղամարդու դերը ներկայացնելու համար[5]։
Նույն թվականին նկարահանվել է «Հին սրճարան» և «Theevram» ֆիլմերում, վերջինս եղել է նրա կարիերայի առաջին ձախողված ֆիլմը։
2013 թվականին նկարանահանվել է «ABCD: American-Born Confused Desi» ֆիլմը, որտեղ նա խաղացել է երգչի դեր։ Ֆիլմում նա կատարել է «Johnny Mone Johnny» երգը[6], ինչից հետո երգը հայտնի է դարձել, իսկ ֆիլմն ունեցել է մեծ հաջողություններ։
2014 թվականին իր առաջնաելույթն է ունեցել թամիլյան կինեմատոգրաֆիայում։ Դուլկարը խաղացել է «Vaayai Moodi Pesavum» երկլեզու ֆիլմում և, հետևելով հոր օրինակին, նա ունեցել է մեծ հաջողություններ[7]։
2017 թվականին թողարկվել է «Solo» ֆիլմը, որտեղ նա խաղացել է չորս դեր՝ բոլոր չորս նովելներում[8][9]։
2018 թվականին նկարահանվել է «Mahanati» հնդկերեն և «Karwaan» տելուգերեն ֆիլմերում[10]։ Ֆիլմերից մեկում նա խաղացել է Գեմինի Գանեսանի դերը[11]։ Համաձայնել է նկարահանվել նաև «The Zoya Factor» ֆիլմում, որտեղ խաղացել է Սոնամ Կապուրի հետ։
2011 թվականի դեկտեմբերի 22-ին Դուլկարը ամուսնացել է ճարտարապետ Ամալե Սուֆիեի հետ։ Վերջինս նույնպես մուսուլման է։ 2017 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մարյամ Ամիրահ Սալմաան[12]։
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2012 | Second Show | Harilal "Lalu" | |
2012 | Հին սրճարան / «Ուստադ» հյուրանոց | Ustad Hotel | Ֆայզալ «Ֆայզի» Աբդուլ Ռազակ |
2012 | Theevram | Harsha Vardhan | |
2013 | Կյանքի այբուբեն | ABCD: American-Born Confused Desi | Ջոնս Իսահակ |
2013 | 5 գեղեցիկ կանայք | 5 Sundarikal | լուսանկարիչ |
2013 | Neelakasham Pachakadal Chuvanna Bhoomi | Kassi | |
2013 | Pattam Pole | Karthikeyan "Karthi" | |
2014 | Կապի սրահ | Salalah Mobiles | Աֆսալ |
2014 | Լեզուդ պահի՛ր ատամներիդ տակ | Vaayai Moodi Pesavum(թամիլ.) | Արվինդ |
2014 | Samsaaram Aarogyathinu Haanikaram | Արավինդ | |
2014 | Քաղաք, որտեղ կատարվում են բոլոր երազանքները | Bangalore Days | Արջուն «Աջու» |
2014 | Գողը և ոստիկանը | Vikramadithyan | Ադիտյա Մենոն |
2014 | Njaan | ||
2014 | Ravi Chandrasekhar | ||
2015 | Սիրո 100 օր | 100 Days of Love | Balan K. Nair / Rocky K. Nair |
2015 | Այո, իմ ուրախություն | OK Kanmani | Aditya "Aadhi" Varadarajan |
2015 | Չառլի | Charlie | Չառլի |
2016 | Զայրույթ | Kali | Սիդհարթհ |
2016 | Kammatipaadam | Krishnan | |
2017 | Ազգականներ | Jomonte Suvisheshangal | Ջոմոն Վինսենտ |
2017 | Comrade in America | Aji Mathew / Ajipan | |
2017 | Solo (թամիլ.) | Lt. Rudra Ramachandran / Siva / Shekhar / Trilok | |
2018 | Karwaan (հինդի) | Ավինաշ | |
2018 | Mahanati (թամիլ.) | Գեմինի Գանեսան | |
2019 | Kannum Kannum Kollaiyadithaal | ||
2019 | Oru Bhayankara Kamukan | ||
2019 | Sukumara Kurup |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուլկար Սալման» հոդվածին։ |
|