Դումաներ

Կոբզարներ

Դումա (ուկրաիներեն՝ дума), ուկրաինական երաժշտա-բանահյուսական էպիկական-քնարական ժանր։ Բովանդակությամբ՝ պատմական։ Ստեղծվել ու զարգացել են կազակական ռազմական դեմոկրատիայի ուրույն պայմաններում (XV-XVII դարերում)։ Համարվել է Կոբզարների (կույր երգիչների) սիրած երգատեսակը։ Կոբզարը, փանդիռի նվագակցությամբ, երգ-եղանակով պատմում էր պատմական նշանակալից իրադարձությունների և հերոսների մասին։ Հայտնի են Մարուս Բոգուսլավկային, թուրք-թաթարական լծի տակ տառապող ուկրաինական գերիներին, ազգային հերոս Գոլոտային, Ֆեոդոր Բեզրոդնուն, Իվաս Ուդովիչենկոյին և, հատկապես, Բոգդան Խմելնիցկուն նվիրված դումաներ։ XIX դարի նոր դումաները գրեթե չեն հորինվել։

Դումաներ ստեղծվել են նաև խորհրդային շրջանում՝ ծառայեցվելով խորհրդային գաղափարախոսությանը։ Դումաներ են ստեղծվել Հոկտեմբերյան հեղաշրջման, քաղաքացիական կռիվների, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460