Երկիր | Հայաստան Լիտվա Գերմանիա Բուլղարիա Չեխիա[1] Իտալիա ԱՄՆ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2019 |
Լեզու | անգլերեն, գերմաներեն, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Ջիվան Ավետիսյան |
Պրոդյուսեր | Մասիս Բաղդասարյան Կեստուտիս Դրազդաուսկաս Ադրինե Միրզայան (գործադիր պրոդյուսեր) |
Սցենարի հեղինակ | Արտավազդ Եղիազարյան |
Դերակատարներ | Ռիխարդ Զամել Տատյանա Սպիվակովա Սոս Ջանիբեկյան Նաիրա Զաքարյան Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս |
Օպերատոր | Ռիտիս Կուրկուլիս |
Մոնտաժ | Էյմանտաս Բելիկաս |
Տևողություն | 91 րոպե |
IMDb | ID 9045740 |
Պաշտոնական կայքէջ |
«Դրախտի դարպասը», Արցախյան առաջին պատերազմին նվիրված խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանել է 2018 թվականին[2][3]։
Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ[4]։ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում[5], հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ 2022 թ. հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է ԱՄՆ֊ում[6]։
50-ամյա գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները... և դրանց շնորհիվ հանրահայտ դարել[7]։
|