Դրեզդենի խորան | |
---|---|
տեսակ | գեղանկար, եռապատկեր և ռետաբլո |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր |
տարի | 1496 |
բարձրություն | 114 սանտիմետր |
լայնություն | 45 սանտիմետր |
ուղղություն | գերմանական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ և All Saints' Church, Lutherstadt Wittenberg? |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու |
պատվիրատու | Frederick III? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Dresden Altarpiece by Dürer Վիքիպահեստում |
Դրեզդենի խորան, Ալբրեխտ Դյուրերի խորանի պատկեր (կենտրոնական վահանակ՝ 117×96,5 սմ, կողային վահանակներից յուրաքանչյուրը 114×45 սմ), որը թվագրվում է 1496-1497 թվականներին (վերջնականապես ավարտվել է 1503-1504 թվականներին)։ Ներկայումս գտնվում է Դրեզդենի պատկերասրահում[1]։
Այս աշխատանքն առաջին պատվերներից մեկն է եղել, Դյուրերի «Յոթ վշտեր» պոլիպտիխի հետ միասին, որը Դյուրերը կատարել է սաքսոնական կուրֆրյուստ Ֆրիդրիխ III-ի համար։ Դյուրերը կուրֆրյուստի հետ հանդիպել է 1496 թվականի ապրիլին՝ Նյուրնբերգ կատարած այցի ընթացքում։
Խորանը նախատեսված էր Վիտենբերգ (գերմ.՝ das Schloss Wittenberg) ամրոցի մատուռի համար, սկզբում դրա միայն կենտրոնական մասն է պատրաստված եղել Մարիամ Աստվածածնի և մանկան պատկերով։ Տեմպերային նկարչության տեխնիկայի ընտրությունը, հավանաբար, կապված է եղել աշխատանքը արագացնելու ցանկության հետ (մինչդեռ այս տարածաշրջանում յուղանկարչությունը արդեն տարածված է եղել)[2]։
1503-1504 թվականներին, հնարավոր է, ժանտախտի համաճարակի հետ կապված, խորանին ավելացվեցին երկու կողային վահանակներ՝ «Անտոնիուս կրակով» հիվանդների հովանավոր Սուրբ Սեբաստիանի և Անտոն Մեծի պատկերներով։ Կողային վահանակների հեղինակությունը շատ հակասությունների առարկա է եղել, ենթադրվել է, որ դրանք պատրաստել են Դյուրերի աշակերտները, կամ հոլանդացի նկարիչները կամ Լուկաս Կրանախ Ավագը, ով այդ ժամանակ ապրել էր Վիտենբերգում։
Տրիպտիխը, հակառակ ավանդույթի, նախատեսված չէ եղել ծալելու համար, նաև նրա թևերի հակառակ կողմերը ներկված չեն եղել։
Կենտրոնական մասում պատկերված է Մարիամ Աստվածածինը՝ կռացած քնած Հիսուսի վրա։ Երեխայի կողքին, բարձին պառկած լայն պատուհանագոգի վրա պատկերել է մի գիրք, որը Սուրբ Գրությունների խորհրդանիշն է, և տանձ, որը կուսական մեղքն է։ Մարիայի կերպարը հիշեցնում է Դիրկ Բաուտսի աշխատանքները, որի կտրուկ քանդակագործական մոդելավորումը նմանվում է Ֆրանչեսկո Սկվարչոնեի և Անդրեա Մանտենյայի ոճին։ Ենթադրվում է, որ նկարիչը Մերիին նկարել է իր կնոջ՝ Ագնես Դյուրերի նկարից։ Հետին ֆոնին տեսանելի է Սուրբ Հովսեփի արհեստանոցը, նաև Դյուրերը ցույց է տալիս սենյակի խորությունը՝ համապատասխան գծային հեռանկարի օրենքների։ Նկարի գունագեղությունը շատ զուսպ է։ Երկու հրեշտակները պահում են Կույսի գլխի վրայի առատորեն զարդարված պսակը, մյուսները զբաղված են սենյակի մաքրման աշխատանքներով։
{{cite web}}
: Text "painting by Dürer" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեզդենի խորան» հոդվածին։ |
|