Դևիդ Գասկել

Դևիդ Գասկել
անգլ.՝ David Gaskell
Ծնվել էհոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1]
ԾննդավայրOrrell, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 24, 2025(2025-01-24)[2] (84 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլիստ

Ջոն Դևիդ Գասկել (հոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1], Orrell, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հունվարի 24, 2025(2025-01-24)[2]), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ:

Առավել հայտնի է որպես անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և ուելսյան «Ռեքսեմ» ակումբի խաղացող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասկելը սկսել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սիրողական կազմում 1955 թվականին։ 1956 թվականի հոկտեմբերի 24-ին նրա դեբյուտը հիմնական թիմում բավականին անսովոր իրադարձություն էր, քանի որ այդ ժամանակ Գասկելը ընդամենը 16 տարեկան էր։ Դևիդը որպես հանդիսատես ներկա է գտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում: Խաղի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական դարպասապահ Ռեյ Վուդը ազդրի վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը: Քանի որ այդ ժամանակ ֆուտբոլային կանոնները դեռ թույլ չէին տալիս խաղացողներին փոխարինել խաղի ընթացքում, դարպասին կանգնեց «Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դունկան Էդվարդսը և խաղը շարունակվեց:Ընդմիջմանը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մեթ Բասբին պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթի»-ի մարզիչ Լես Մակդաուելի հետ՝ Վուդին ամբողջությամբ փոխարինելու համար։ Մրցավարը նույնպես որևէ առարկություն չուներ, և Գասկելին թույլ տվեցին դուրս գալ խաղադաշտ՝ փաստացի դարձնելով նրան ակումբի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը[3]։ Դևիդն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել 1:0 հաշվով[4][5]։

Գասկելի պաշտոնական նորամուտը ակումբի կազմում տեղի է ունեցել 1957 թվականի նոյեմբերի 30-ին Առաջին դիվիզիոնի «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղում։ Այդ խաղը չափազանց անհաջող ստացվեց նրա համար. «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի հարձակվող Բոբի Սմիթը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Յունայթեդ»-ի դեմ առաջին խաղակեսում, իսկ թիմը հետագայում պարտվեց 3։ 4 հաշվով։

Մահացել է 2025 թվականի հունվարի 24-ին 84 տարեկան հասակում[6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[7] Եվրոագավաթներ[8] Այլ[9] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 1957/58 3 0 0 0 0 0 0 0 3 0
1958/59 0 0 0 0 0 0 0 0 0 0
1959/60 9 0 0 0 0 0 0 0 9 0
1960/61 10 0 1 0 0 0 0 0 11 0
1961/62 21 0 7 0 0 0 0 0 28 0
1962/63 18 0 2 0 0 0 0 0 20 0
1963/64 17 0 7 0 4 0 1 0 29 0
1964/65 5 0 0 0 0 0 0 0 5 0
1965/66 8 0 0 0 1 0 0 0 9 0
1966/67 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդամենը 96 0 17 0 5 0 1 0 119 0
Ուիգան Ատլետիկ 1968/69 35 0 0 0 - - 0 0 35 0
Ընդամենը 35 0 0 0 0 0 0 0 35 0
Ռեքսեմ 1969/70 45 0 10 0 - - 0 0 55 0
1970/71 39 0 7 1 - - 0 0 46 1
1971/72 11 0 5 0 - - 0 0 16 0
Ընդամենը 95 0 22 1 0 0 0 0 117 1
Ամբողջ կարիերայի ընթացքում 226 0 39 1 5 0 1 0 271 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Tribute paid to former Wrexham goalkeeper, Dave Gaskell
  3. sport, Guardian (2025-01-24). «David Gaskell, Manchester United record-breaker, dies aged 84». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2025-01-25-ին.
  4. 11v11.co.uk — David Gaskell.
  5. «Ian Ladyman. Plucked from the crowd to play in goal - a moving tale of growing up fast...». Արխիվացված է օրիգինալից 2011-10-16-ին. Վերցված է 2011-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Heartfelt tribute paid to former Wrexham goalkeeper and Busby Babe, Dave Gaskell». The Leader (անգլերեն). 2025-01-24. Վերցված է 2025-01-25-ին.
  7. Кубок Англии, Кубок Футбольной лиги, Кубок Уэльса.
  8. Кубок европейских чемпионов, Кубок обладателей кубков УЕФА.
  9. Суперкубок Англии.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]