Դևիդ Մանդել | |
Կուսակցություն՝ | Scottish Conservatives? |
---|---|
Կրթություն՝ | Ստրայթկլայդի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Strathclyde Business School?, University of Edinburgh School of Law? և Lockerbie Academy? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավագետ |
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | մայիսի 27, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Զավակներ | Oliver Mundell? |
Կայք՝ | davidmundell.com |
Դևիդ Մանդել (անգլ.՝ David Gordon Mundell, մայիսի 27, 1962, Դամֆրիս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի երկրորդ կաբինետում (2015-2016), ինչպես նաև Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում (2016-2019) Շոտլանդիայի գործերի նախարար։
Ավարտել է հանրային պետական դպրոցը, Լոքերբիում վճարովի միջնակարգ դպրոցը (Lockerbie Academy) և Էդինբուրգի համալսարանը[1], Սթրաթքլայդայի համալսարանի բիզնես դպրոցում ստացել է նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[2]։
Մանդելը մեծացել է թերի ընտանիքում Նյուտոն Ումֆրեյում իր հայրենի Շոտլանդիայի Դամֆրիս էնդ Գալովեյ շրջանում։ 14 տարեկանում միացել է Երիտասարդ պահպանողականների կազմակերպությանը, սակայն 1981 թվականին համալսարանում ուսանելու տարիներին տեղափոխվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ 1984 թվականին ընտրվել է շրջանային խորհուրդներից մեկում՝ դառնալով Շոտլանդիայի ամենաերիտասարդ շրջանային պատգամավոր[3], 1991-1999 թվականներին BT Scotland-ում աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան[4]։
1999 թվականի մայիսի 6-ին Մանդելը Հարավային ընտրատարածքում Շոտլանդիայի պահպանողական և յունիոնիստական կուսակցությունից ընտրվել է Շոտլանդիայի խորհրդարան[5]։ 2003 թվականին վերընտրվել է, սակայն 2005 թվականին վաղաժամկետ հանձնել է մանդատը՝ որոշելով առաջադրվել Համայնքների պալատում[6]։
2005 թվականին Դևիդ Մանդելը՝ Պահպանողական կուսակցությունից, ընտրվել է Շոտլանդիայի Դամֆրիսշիր, Կլայդսդեյլ և Թվիդեյլ Համայնքների պալատ[7]։ 2005 թվականի դեկտեմբերին Պահպանողական կուսակցության նորընտիր առաջնորդ և խորհրդարանի ստորին պալատում ընդդիմության առաջնորդ Դևիդ Քեմերոնը ձևավորել է իր ստվերային կաբինետը, որում Մանդելը, որը Շոտլանդիայի ընտրություններում հաղթած միակ պահպանողն էր, ստացել է այդ տարածաշրջանի գործերի ստվերային նախարարի պաշտոնը[8]։
2010 թվականի մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունները Մանդելին նոր հաջողություն են բերել. նա հաղթել է ձայների 38% արդյունքով՝ իր Նախորդ նվաճումը բարելավելով 1,9%-ով[9]։ 2010-2015 թվականներին եղել է Շոտլանդիայի հարցերով նախարարի խորհրդարանական օգնականը (Under-Secretary of State for Scotland), 2011-2014 թվականներին Համայնքների պալատում գլխավորել Է Շոտլանդիայի պահպանողական և յունիոնիստական կուսակցության խմբակցությունը[10]։
2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Դևիդ Մանդելն իր նախկին շրջանում ստացել է ձայների 39,8 %-ը՝ աննշան առաջ անցնելով Շոտլանդիայի Ազգային կուսակցության թեկնածու Էմմա Հարփերից (Emma Harper), որը ստացել էր ընտրողների 38,3 %-ի աջակցությունը (Հարփերը այդ շրջանում իր կուսակցության նախորդ արդյունքը բարելավել է 27 %-ով)[11]։ Ընդ որում, Մանդելը կրկին Շոտլանդիայում հաղթած միակ պահպանողն էր[12]։
2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Դևիդ Մանդելը ստացել է Շոտլանդիայի հարցերով նախարարի պորտֆելը[13]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձավ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա կաբինետում Մանդելը պահպանել է Շոտլանդիայի գործերի նախարարի պաշտոնը[14]։
2016 թվականի հունվարի 13-ին Մանդելն իր անձնական կայքում հայտարարել է իր միասեռական կողմնորոշման մասին[15]։ Ավելի քան 10 տարի առաջ նա բաժանվել է իր կնոջից՝ Լինդա Կարմայքլից (Lynda Carmichael)։ Նրանց որդին՝ Օլիվեր Մանդելը, 2016 թվականի Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններում Պահպանողական կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել[16]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Մանդել» հոդվածին։ |