Դևիդ Ջեյմս Ֆերնիշ (անգլ. ՝ David Furnish ; հոկտեմբերի 25 , 1962 (1962-10-25 ) [1] , Սքարբորո , Օնտարիո , Կանադա ), կանադացի ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական գործիչ։ Նա ամուսնացած է հայտնի անգլիացի երաժիշտ Սըր Էլթոն Ջոնի հետ[2] ։
Դևիդ Ֆերնիշը ծնվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, Գլադիս և Ջեք Ֆերնիշների ընտանիքում։ Նրա հայրը Bristol-Myers Squibb դեղագործական ընկերության տնօրենն էր։ Դևիդն ունի ավագ եղբայր՝ Ջոն, և կրտսեր՝ Փիթեր։ 1981 թվականին Ֆերնիշը ավարտել է Սըր Ջոն Ա․ ՄաքԴոնալդի քոլեջ-համալսարանը և 1985 թվականին ստացել բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ Լոնդոնում գտնվող Արևմտյան Օնտարիոյի համալսարանի Ռիչարդ Այվիի բիզնես դպրոցում[3] ։
Ֆերնիշի հարաբերությունները երգիչ Էլթոն Ջոնի հետ սկսվել են 1993 թվականին։ Ջոնը և Ֆերնիշը քաղաքացիական ամուսնություն են կնքել 2005 թվականի դեկտեմբերի 21-ին՝ առաջին օրը դրանից հետո, երբ Անգլիայում պաշտոնապես թույլատրվել են նույնասեռական ամուսնությունները[4] ։ Նրանց առաջին երեխան՝ Զաքարի Ջեքսոն Լևոն Ֆերնիշ-Ջոնը, ծնվել է 2010 թվականի դեկտեմբերին փոխնակ մոր օգնությամբ։ 2013 թվականի հունվարին ծնվել է զույգի երկրորդ որդին՝ Էլիա Ջոզեֆ Դանիել Ֆերնիշ-Ջոնը, նույնպես փոխնակ մորից[5] ։
2014 թվականի դեկտեմբերի 21-ին Էլթոն Ջոնը և Դևիդ Ֆերնիշը պաշտոնապես ամուսնացել են[6] [7] ։
Էլթոն Ջոն․ Հիստերիաներ և Թիարաներ - ռեժիսոր (1997) [8]
Կանայք անազնանիվ են խոսում -պրոդյուսեր (1999) [9]
Քոֆի Անան․ Սթորմի կենտրոն - պրոդյուսեր (2002)
Փառք և նորաձևություն․ Gucci–ի ներսում՝ Սեքս և Նորաձևություն - ռեժիսոր, սցենարի հեղինակ (2002) [10]
Փառք և նորաձևություն․ Versace –ի ներսում՝ Սեքս և Նորաձևություն - ռեժիսոր, սցենարի հեղինակ (2002) [11]
Դա գործ է տղայի ու աղջկա համար - պրոդյուսեր (2006) [12]
Հպարտություն և գիշատիչ - պրոդյուսեր (2009) [13]
Գնոմեո և Ջուլիեթ - պրոդյուսեր (2011) [14]
Բիլի Էլիոտի կենդանի մյուզիքլ - պրոդյուսեր (2014) [15]
Վիրտուոզ - գործադիր պրոդյուսեր (2015) [16]
Շերլոկ Գնոմս - պրոդյուսեր (2018) [17]
Ռոքեթմեն - պրոդյուսեր (2019) [18]
Ներկայացում․ Էլվիս Կոստելոն ․․․ - պրոդյուսեր (2008)
Բիլի Էլիոտի կենդանի մյուզիքլ - պրոդյուսեր (2005, մարտ)
↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
↑ «Photos: Sir Elton John and David Furnish marry · PinkNews» . Pinknews.co.uk. 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին .
↑ «Pride grand marshal David Furnish reflects on growing up gay in a very different Toronto» . Toronto Star . 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին .
↑ «Elton John and David Furnish are dads» . CNN. 2010 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին .
↑ «Special Announcement» . 2013 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին .
↑ «Sir Elton John and David Furnish marry» . BBC. 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին .
↑ « 'That's the legal bit done. Now on to the ceremony!' Elton John and David Furnish tie the knot on ninth anniversary of their civil partnership» . Daily Mail . 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին .
↑ Elton John: Tantrums & Tiaras , Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին
↑ Elley, Derek; Elley, Derek (1999 թ․ հոկտեմբերի 11). «Women Talking Dirty» . Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ News, Manchester Evening (2010 թ․ ապրիլի 17). «In my view: Sex and Fashion: Inside Gucci» . men . Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ «Inside Versace Fame and Fashion (2002)» . BFI (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ French, Philip (2006 թ․ դեկտեմբերի 31). «It's a Boy Girl Thing» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ Child, Ben (2009 թ․ փետրվարի 17). «Pride and Predator to give Jane Austen an extreme makeover» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ «Gnomeo and Juliet: Exclusive interview with Elton John and David» . The Independent (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ «David Furnish» . Billy Elliot Tour (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ Wagmeister, Elizabeth; Wagmeister, Elizabeth (2015 թ․ հունվարի 27). «HBO Orders Musical Period Drama Pilot From Elton John & 'True Blood' Creator» . Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ «British Council Film: Sherlock Gnomes» . film.britishcouncil.org . Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .
↑ «David Furnish says Elton John biopic Rocketman is giving him 'sleepless nights' » . Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին .