Թալմուդի ժամանակակից հրատարակությունը։հրեաները Միշնա են կարդում (1924)
Եբրայական հաշվարկման համակարգ, սկսած Թանախի[1], Միշնայի և Թալմուդի ժամանակներից եբրայական աղբյուրներում օգտագործվող հաշվարկման համակարգն է։ Թանախում օգտագործվող հաշվումների անալոգները հանդիպում են միջագետքյան և, ավելի քիչ քանակով, հին եգիպտական հաշվարկման համակարգերում։ Ավելի ուշ Միշնայի և Թալմուդի հեղինակները՝ Թաննային և Ամորաին, լրացուցիչ չափումներ փոխառան իրենց ժամանակակից պարսկական և հին հունական համակարգերից։ Եբրայական համակարգը մինչև օրս էլ սահմանափակումներ ունի, քանի որ հրեական հալախայի շատ դրույթներ արտահայտված են հենց այդ հաշվարկման համակարգում։ Եբրայական չափումները ժամանակակից տասնորդական համակարգի վերածելը որոշակի դժվարություններ է ներկայացնում և քննարկման առարկա է դառնում հալախայի ոլորտում իշխանությունների միջև։
Եբրայական հաշվարկման համակարգերում, ինչպես և շատ այլ համակարգերում, որպես երկարության չափման միավորներ կիրառվում էին քիչ թե շատ ստանդարտացված միավորներ։ Թանախում հանդիպող երկարության ստանդարտ միավորներն էին՝
Մատ (եբրայերեն՝ אצבע, էցբա) — միջնամատի հաստությունը, մոտ. 2 սմ
Հոմեր (Կուր) — սորուն մարմինների, ինչպես նաև հեղուկների ծավալների չափման միավոր,որը հավասարվում է էշի (մոտ. 390 լիտր — 395533,2 սմ³)[2]. 1հոմերը հավասար է 10 էֆի կամ բատի,
Սեա — 13184,4 սմ³, 1/3 էֆ,
Իսսարոն (Օմեր) — 3955,3 սմ³: Հնարավոր է, որ սա կալված մեկ խուրձ հացահատիկի ծավալն է, 1/10 էֆ,
Եբրայական հաշվարկման համակարգում մակերեսի չափման միավորները ստացվել են այն հացահատիկի ծավալից, որը կարող էին ցանել տվյալ մակերեսի վրա ստանդարտ պայմաններում:Առավել հաճախ հանդիպող մակերեսի չափման միավորներն են՝
Եբրայերենում ժամանակի չափման միավորները հիմնված են եղել մասամբ տիեզերական դիտարկումների վրա, ինչպես նաև մարդկանց ստանդարտացված գործողությունների հիման վրա։