Եգիպտա-ռուսական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | The Russian Technology is applied in a unique scientific environment[1] |
Հիմնադրված է | 2006 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կահիրե |
Կայք | eru.edu.eg(անգլ.) |
Եգիպտա-ռուսական համալսարան (կրճատ`ԵՌՀ, արաբ․՝ الجامعة المصرية الروسية), առաջին ռուսական համալսարանը[2] Մերձավոր Արևելքում, որը հիմնադրվել է 2006 թվականին[3][4] և գտնվում է Բադր Սիթի քաղաքում՝ Կահիրեից 45 կմ հեռավորության վրա։ Համալսարանը եղել է մասնավոր ուսումնական հաստատություն։
Համալսարանը ստեղծվել է մի խումբ եգիպտացի ներդրողների նախաձեռնությամբ, որոնց դերում հանդես են եկել ոչ թե գործարարները, այլ գիտնականները[5]։ Դրա ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2005 թվականի ապրիլին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կահիրե։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 2005 թվականի մայիսի 23-25-ը Եգիպտոս է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն։
2006 թվականի հուլիսի 15-ին, ԵՌՀ-ի հիմնադրման մասին հրամանագիրը ստորագրել Է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, նույն թվականին անցկացվել է ուսանողների առաջին ընդունելությունը։ Նախագծի իրականացումը տեղի է ունեցել Ռուսաստանի կրթության և գիտության Նախարարության և Եգիպտոսում ՌԴ դեսպանատան օգնությամբ և մասնակցությամբ։ Համալսարանի ուսումնական ծրագրերը՝ Ռուսաստանի մի շարք համալսարանների հետ ակադեմիական և գիտական համագործակցության արդյունք են։ ԵՌՀ-ի ուսումնական պլանը հավատարմագրված է եգիպտական համալսարանների Բարձրագույն խորհրդի կողմից։
Համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները պարբերաբար մասնակցում են Ռուսաց լեզվի օրվա տոնակատարությանը[6][7]։
Ուսումնական գործընթացները տեղի են ունենում անգլերեն լեզվով։ Միևնույն ժամանակ, բոլոր ֆակուլտետների ուսանողները պարտադիր կերպով ուսումնասիրում են ռուսաց լեզուն, ինչպես նաև ամենամյա պրակտիկա են անցնում Ռուսաստանի ուսումնական հաստատություններում։ Համալսարանի դասախոսների թվում կան նաև Ռուսաստանից մի քանի մասնագետներ[8]։
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |