Եգոր Զոլոտարյով | |
---|---|
Ծնվել է | մարտի 31 (ապրիլի 12), 1847[1][2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Մահացել է | հուլիսի 7 (19), 1878[1][2] (31 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][2] մահը պատահարից |
Գերեզման | Mitrofanievskoe Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն և մաթեմատիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան[4] |
Գիտական ղեկավար | Պաֆնուտի Չեբիշև և Ալեքսանդր Կորկին |
Պարգևներ | |
Yegor Ivanovich Zolotarev Վիքիպահեստում |
Եգոր Իվանովիչ Զոլոտարյով (ռուս.՝ Егор Иванович Золотарёв, մարտի 31 (ապրիլի 12), 1847[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1][2] - հուլիսի 7 (19), 1878[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][2]), ռուս մաթեմատիկոս։ 1867 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, 1867 թվականից նույն համալսարանի պրոֆեսոր։ Զբաղվել է դրական քառակուսային ձևերի մինիմումների հարցերով։ Մշակել է ամբողջ հանրահաշվական թվերի բաժանելիության տեսությունը, որն ընդհանրացրել է ցանկացած հանրահաշվական դաշտի համար։ Զոլոտարյովի աշխատանքները էական նշանակություն են ունեցել հանրահաշվական թվերի տեսության հետագա զարգացման համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Զոլոտարյով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 699)։ |