Ելենա Պոպտոդորովա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա[1][2] |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Սոֆիայի համալսարան (1975), Assumption University?, Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան և Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Ստորագրություն | |
Elena Poptodorova Վիքիպահեստում |
Ելենա Պոպտոդորովա (ամբողջական անունը՝ Ելենա Բորիսլավովա Պոպտոդորովա-Պետրովա, բուլղար․՝ Елена Поптодорова, օգոստոսի 31, 1951, Սոֆիա, Բուլղարիա[1][2]), բուլղարացի դիվանագետ, քաղաքագետ և հասարակական գործիչ։
Ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Սոֆիայում։
Ավարտել է Սոֆիայի անգլերենի առաջին դպրոցը 1969 թվականին։ Այնուհետև անգլերեն և իտալերեն է ուսանել Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (1974 թվական), հաճախել է Լիդսի համալսարանի (1974 թվական) և Սիենի համալսարանի դասընթացներին (1976-1978 թվականներ), որից հետո միջազգային հարաբերությունների և դիվանագիտության երկամյա դասընթաց է անցել Սոֆիայի Ազգային և աշխարհի տնտեսությունների համալսարանում (1979 թվական)։
1975-1990 թվականներին աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ սկսելով որպես 3-րդ քարտուղար, այնուհետև եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչը Հռոմում և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Սան Մարինոյում (1987-1990 թվականներ)
2001 թվականի հունիսից մինչև 2002 թվականի հունվարը զբաղեցրել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների վարչության տնօրենի պաշտոնը։
2002 թվականի հունվարի 30-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 21-ը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։
2008-2009 թվականներին Սևծովյան տարածաշրջանում աշխատել է որպես հատուկ դեսպան։
2009-2010 թվականներին եղել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության տնօրինության ղեկավարը։
2010-2016 թվականներին կրկին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։
2016 թվականի սեպտեմբերին Ելենա Պոպտոդորովան նշանակվել է Ամերիկյան հրեական կոմիտեի Կենտրոնական Եվրոպայի բաժանմունքի ղեկավար, հաջորդ տարվա մարտի 1-ին անձնական պատճառներով հրաժարական է տվել[3]։
Ներկայումս հանդիսանում է Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայի փոխնախագահ[4] և բուլղարական Ատլանտյան ակումբում Եվրաատլանտյան գործունեության գծով տնօրեն[5]։
Դիվանագիտական գործունեությանը զուգահեռ Ելենա Պոպտոդորովան զբաղվել է նաև պետական և հասարակական գործունեությամբ։
Ունի մի շարք գերատեսչական և հոբելյանական պարգևներ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։