1915 թվականին ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ 1915-1921 թվականներին աշխատել է Թիֆլիսում։ 1923-1955 թվականներին եղել է Երևանի տրոպիկական ինստիտուտի հել մինթոլոգիայի բաժնի վարիչ։ 1944-1950 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեկան։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում ճիճվաբանության, երկրամասային ախտաբանության, էնտերոբիոզի և տենիիդոզների (հատկապես տրիխոստրոնգիլոզների, հիմենոլեպիդոզի) հարցերի ուսումնասիրությանը[2]։ Քալանթարյանն առաջինն է նկարագրել Trichos-trongylus ax, ei (1924) և իր անունով կոչված Skrijabini Kalantarian (1932) մակաբույծ որդերի տեսակները։ Քալանթարյանն առաջարկել է հելմինթների ձվիկների հետազոտության նոր (կոպրոօվոսկոպիկ) մեթոդ (1927), որը կոչվում է իր անունով[3]։
Հայաստանի ազգաբնակության հելմինտոֆաունայի ուսումնասիրությունը։ (Արտատպված Հ. Ս. Խ. Հ. Պետ. Համալսարանի գիտական տեղեկագրի N 1-ից)։ Քալանթարյան,1925[5]։
Մարդու ճիճուները, Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի.Առողջապահության ժողովրդական կոմիսարիատՍՍՆ համաճարակագիտական բաժին։ Երևան։ Տպ. Հայպոլիգրաֆի առաջին, 1926[6]։
Մարդու ճիճուները։ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի. ՀՍԽՀ Առժողկոմատ, 2-րդ տպագրություն, Երևան։ Տպ. Պետհրատի, 1931[7]։
Ասկարիդը և պայքարը նրա դեմ։ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի; Բեկզադյան, Ա.: Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ։ Երևան։ Հայպետհրատ, 1953[8]։
Մարդու ճիճուները և նրանցից պաշտպանվելու միջոցները։ Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի։ Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ, Երևան։ Հայպետհրատ, 1949[9]։
↑Քալանթարյան, Ելենա Վլադիմիրի (1926). Մարդու ճիճուները. ՀԽՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարիատի հանրամատչելի գրադարան. Առողջապահության ժողովրդական կոմիսարիատ. Յերեվան: Տպ. Հայպոլիգրաֆի առաջին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։