Ելք (կուսակցությունների դաշինք)


«Ելք» դաշինք
Изображение логотипа
«Ելք» դաշինքի պատկերանիշ
Տեսակդաշինք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդԷդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյան
Արամ Զ. Սարգսյան
Կարգախոս«Ելք կա»
Հիմնադիր«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
ՀիմնադրվածԴեկտեմբերի 12, 2016
Լուծարվածնոյեմբեր, 2018 (փաստացի)
ԳաղափարախոսությունԱզատականություն
Եվրոպամետություն
Պաշտոնական գույն(եր)     Նարնջագույն
ՇտաբՀայաստան
ՀՀ Ազգային ժողով
9 / 105
Երևանի քաղաքապետարան
14 / 65

«ԵԼՔ» դաշինք, քաղաքական դաշինք Հայաստանում։ Դաշինքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին[1]՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով։ Դաշինքը 9 պատգամավորով ներկայացված է եղել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովում[2][3]։ Դաշինքը փաստացի լուծարվել է 2018 թվականի նոյեմբերին, երբ անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը որոշեց առանձին գնալ խորհրդարանական ընտրություններին[4]։

Դաշինքի անվան հիմքում հայերեն «Ելք» բառն է, որը նշանակում է դժվար կացությունից՝ անհաջողությունից և այլն ազատվելու հնարավորություն՝ միջոց[5]։ Դաշինքի հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանն այն բացատրում է որպես Հայաստանը դժվար կացությունից, անհաջողությունից ազատելու հնարավորություն՝ միջոց, Հայաստանի վերելքի, դեպի վեր տանող վերընթաց ուղի[6]։

Մասնակցությունն ընտրական գործընթացներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2017

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշինքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Հայաստանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ «ԵԼՔ»-ը գրանցվելու համար ԿԸՀ֊ին փաստաթղթերը հանձնել է 2017 թվականի փետրվարի 16-ին՝ միաժամանակ հրապարակելով համամասնական ցուցակի առաջին ինը անդամների անունները[7]։ Դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը որոշվել է քվեարկությամբ[8][9]։ Այն գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն է, երրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է հարյուր քսանմեկ անձ, որոնցից հարյուր տասներկուսը նաև տարածքային թեկնածուներ են։ Դաշինքը ընտրությունների նախընտրական ծրագիրը հրապարակել է մարտի 5-ին[10]։ Կարգախոսն է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»[11]։

Ընտրությունների արդյունքում դաշինքը ստացավ 121'997 ձայն, կամ ընդհանուր քվեների 7,78%-ը։ «Ելքը» 6-րդ գումարման Ազգային ժողովում կներկայացվի 9 պատգամավորով։

Երևանի ավագանու ընտրություններ, 2017

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ելք» դաշինքը մասնակցում է Երևանի ավագանու 2017 թվականի ընտրություններին։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է[12]։

Հայտարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԵԼՔ» դաշինքը 2017 թվականի փետրվարի 8-ին հայտարարությամբ դատապարտեց Բելառուսի կողմից հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը[13] Ադրբեջանին և կոչ արեց Բելառուսից հետ կանչել Հայաստանի դեսպանին[14]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լուսավոր Հայաստանը, Քաղաքացիական պայմանագիրը և Հանրապետությունը համաձայնագիր ստորագրեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. ««Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. Ապագա խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. ՀՀԿ-ին կանցնի 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքին՝ 31
  4. ««Լուսավոր Հայաստանն» առանձին կմասնակցի ԱԺ ընտրություններին». www.panarmenian.net. 2018 թ․ նոյեմբերի 5.
  5. http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D4%B5%D5%AC%D6%84 Արդի հայերենի բացատրական բառարան Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976
  6. Ինչու ԵԼՔ դաշինք. Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը
  7. ««Ելք» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը՝ նշելով ինը տեղերը զբաղեցրած անձանց անունները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  8. «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
  9. «Ելք» դաշինքի ցուցակը կգլխավորի էդմոն Մարուքյանը
  10. ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագիրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքում
  11. «Ելք»-ն ԱԺ ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով
  12. «ԵԼՔ» դաշինքը հրապարակել է Երևանի ավագանու թեկնածուների ցուցակը
  13. Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին
  14. «Ելք» դաշինք. ՀՀ-ն պետք է հետ կանչի Բելառուսում իր դեսպանին