Եկատերինա Դավիդովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Екатерина Алексеевна Давыдова |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 17, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Եկատերինա Դավիդովա (ռուս.՝ Екатерина Алексеевна Давыдова, սեպտեմբերի 17, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ). ռուս գեղասահորդուհի, 1996 թվականի աշխարհի չեմպիոն պատանիների կարգում, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր (1997 թվական)՝ պարեր սառույցի վրա ձևում Ռոման Կոստոմարովի հետ[1]։ Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ (1996)։
Եկատերինա Դավիդովան ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում՝ հայտնի գեղասահորդուհի և մարզիչ Լիդիա Կարավաևայի ընտանիքում։ Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից՝ Իրինա Ստրախովայի ղեկավարությամբ։ 1987 թվականին մենասահքից անցնում է պարեր սառույցի վրա ձևին, որտեղ նրա պարընկերը դառնում է Ռոման Կոստոմարովը։ 1993-1994 թթ. մրցաշրջանում (աշխարհի պատանիների առաջնությունում առաջին անգամ հանդես գալուց հետո) սահել է Վազգեն Ազրոյանի հետ, սակայն հետո կրկին շարունակում է հանդես գալ Ռոման Կոստոմարովի հետ։ Տարբեր տարիների ընթացքում նրանց հետ աշխատել են Լիդիա Կարավաևան, Սվետլանա Ալեքսեևան և Օլեգ Էպշտեյնը։
Եկատերինան և Ռոմանը դարձել են աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1996), Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1997), արծաթե մրցանակակիրներ Կարլ Շեֆերի հուշամրցաշարում (1997) և «Finlandia Trophy» (1997) միջազգային մրցաշարերում։ Սակայն 1997 թվականի վերջին այս զույգը բաժանվեց, և Եկատերինան որոշեց ավարտել իր սպորտային կարիերան։ Վերջին ելույթը Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային ունիվերսիադան էր, որտեղ մարզիկները չկարողացան ավարտել իրենց ելույթը։
Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ, իսկ 1997-2009 թթ.-ին եղել է Իգոր Բոբրինի ղեկավարությամբ սառցե մանրանկարների թատրոնի մենակատար։
2000 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ակադեմիան։
Սպորտային ձռքբերումներ
Մրցումներ/մրցաշրջան | 1992—1993 | 1994—1995 | 1995—1996 | 1996—1997 | 1997—1998 |
Ռուսաստանի աշխարհի առաջնություն | 3 | ||||
Cup of Russia | 5 | ||||
Կարլ Մեմորի հուշամրցաշար | 2 | ||||
Finlandia Trophy | 2 | ||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 10 | 7 | 1 |
Միջազգային | |
---|---|
Մրցություն | 1993-94 |
Աշխարհի պատնեկան առաջնություն | 9 |
|