Եկատերինա Սվանիձե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2 (14), 1885 |
Ծննդավայր | Բաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1907 (22 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Թիֆլիս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | seamstress |
Ամուսին | Իոսիֆ Ստալին |
Ծնողներ | հայր՝ Svimon Svanidze?, մայր՝ Սեպորա Դվալի |
Երեխաներ | Յակով Ջուղաշվիլի |
Ekaterina Svanidze Վիքիպահեստում |
Եկատերինա (Կատո) Սեմյոնովնա Սվանիձե (վրաց.՝ ეკატერინა (კატო) სვიმონის ასული სვანიძე-ჯუღაშვილი, ապրիլի 2 (14), 1885, Բաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1907, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), Իոսիֆ Ջուգաշվիլիի (Ստալինի) առաջին կինը, նրա ավագ որդու՝ Յակովի մայրը։
Վրացի ազնվական Սեմիոն Սվանիձեյի և Սեպորա (Սապորա) Դվալի-Սվանիձեյի դուստրը։ Քույրերը՝ Մարիա (1888-1942) և Ալեքսանդրա, եղբայրները՝ Ալեքսանդր (Ալյոշա) (1886-1941) և Միխայիլ (Միխա)։ Ապրել է Թբիլիսիում (Ֆրեյլինսկի 3)։ Օրավարձով աշխատել է որպես դերձակ և լվացարարուհի։
Նրա եղբայրը Իոսիֆ Ստալինի հետ սովորել է Թիֆլիսյան հոգևոր ճեմարանում։
Հարսանիքը տեղի է ունեցել 1906 թվականին Թիֆլիսի սուրբ Դավիթ տաճարում։ Նրա հարսնքահայրը եղել է Միխա Ցխակայան։
Մահացել է տուբերկուլյոզից (ըստ այլ աղբյուրների՝ նրա մահվան պատճառն եղել էր որովայնային տիֆը), թողնելով ութամսական որդուն։ Թաղված է Թբիլիսիի Կուկիյան գերեզմանատանը։
Բրիտանացի պատմաբան Սայմոն Մոնտեֆիորեն՝ «Երիտասարդ Ստալինը» գրքի հեղինակը, չի կասկածում, Ստալինի զգացմունքների իսկությանը և ուժին դեպի Կատոն։ Հիմնվելով նրա հարազատների վկայությունների վրա (որոնք գրեթե բոլորը զոհվել են 1930-ականներին), նշում է, որ կնոջ թաղման ժամանակ Ստալինի միտքը հիվանդ էր, և երբ Կատոնի դագաղը իջեցնում էին գերեզման, Ստալինը ցատկեց այնտեղ և նրան դժվարությամբ կարողացան դուրս բերել այնտեղից[1]։ Ստալինի առաջնեկին՝ Յակով Ջուգաշվիլիին, մեծացրել է Կատոյի մայրը։
1930-ականներին Եկատերինայի եղբայրը՝ Ալեքսանդր Սեմենովիչը պատժված էր և մահացել անազատության մեջ[2]։ Ռեպրեսիայի է ենթարկվել նաև նրա կինը՝ Թբիլիսիի օպերային թատրոնի երգչուհի Մարիան և նրա քույրը Մարիկոն, որոնք 1942 թվականին գնդակահարվեցին Հատուկ խորհրդակցության ժամանակ ԽՍՀՄ ՆԳԺԿ որոշմամբ[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Սվանիձե» հոդվածին։ |
|