Գյուղ | |||
---|---|---|---|
Եղեգ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Եղինգ, Շաբադին | ||
Մակերես | 10.12 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 121[2] մարդ (2011) | ||
Խտություն | 11 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | եղեգցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Եղեգ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Եղեգ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շաբադին անունով[3]։ Եղեգ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ինբ։
Գտնվում է Բարգուշատի լեռնաճյուղերից մեկի լանջին՝ Սևաքար գետակի ակունքի շրջանում, ծովի մակարդակից 1380-1460 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Եղեգի մշտական բնակչությունը կազմել է 121, առկա բնակչությունը՝ 104 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ են վերաբնակվել հայեր։ Ստորև ներկայացված է Եղեգ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 51 | 198 | 316 | 175 | 267 | 291 | 437 | 444 | 114 | 166[6] | 121[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
|