Գյուղ | ||
---|---|---|
Եղեգի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Եղեգի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 3 կմ հարավ։ Գյուղը երբեմն համարել են Խարբերդի նահանգի կենտրոն Մեզիրե գյուղաքաղաքի ավան։
Եղել է բազմամարդ գյուղ։ Գյուղի բնակչության մի մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուսը մի կերպ կարողացավ գաղթել զանազան երկրներ։
1872-1873 թվականներին ուներ 128 տուն՝ 1135 հայ բնակչով, իսկ 1915 թվականին ուներ 180 տուն՝ 1800 բնակչով։ Գյուղում ապրում էին նաև այլազգիներ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր՝ երկաթագործություն, կոշկակարություն, դերձակություն, հյուսնություն։ Գյուղը ջրառատ էր և ուներ մի քանի ջրաղացներ, որոնցից նաև օգտվում էին հարևան գյուղերի բնակիչները։
Եղեգին ուներ Ս. Նշան անունով եկեղեցի և մի մզկիթ։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Հովհաննես եկեղեցին։
XIX դարի 60-ական թվականներին գյուղում գործում էր հայկական դպրոց, որն ուներ մի քանի տասնյակ աշակերտ։ 1892 թվականին Եղեգիում հիմնադրվել էր Ուսումնասիրաց ընկերությունը, որը նպաստում էր գյուղի կրթական և լուսավորչական գործին։
Եղեգիում են ծնվել Կիլիկիայի աթոռի կաթողիկոս Սահակ Բ Խապայան Եղեգեցին (XX դարի սկզիբ) և բանասեր, կրթական գործիչ Սահակ Խապալյանը (1849-1939)[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 500)։ |