Եղիա Ilya | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Արտասանություն | Илья և Илия |
Սեռ | Արական |
Նշանակություն | Տեր իմ, Աստված |
Ծագում | |
Ծագման լեզու | հին եբրայերեն |
Գիր | լատինական այբուբեն |
Անվան այլ ձևեր | |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Ilija?, Illés?, Elias?, Ilja?, Illya?, Eliasz?, Élie?, Elie?, Ilias?, Elies?, Eliáš?, Elías?, Ilie?, Իլյա, Illia?, Ilia? և Iliyan? |
Չշփոթացնել | Ilya? |
Կապված հոդվածներ | «Եղիա» սկսվող էջեր |
Ilya (given name) Վիքիպահեստում |
Եղիա, հատուկ անուն, (հին եբրայերեն՝ եբրայերեն՝ אֵלִיָּהוּ ’Ēliiah, ’Ēliiāhū անվան հայերեն տարբերակը), որը թարգմանաբար նշանակում է իմ Աստված[1]։ Իլիյահու անվան մեջ (לי)՝ իմ Աստված, (יהו) ՝ Աստծո չարտասանվող կարճ անունն է։ Այդպիսով, Եղիա անունը դասվում է թեոֆոր անունների շարքին ( Θεός, թեոս — Աստված բառից), որն ներառում է հենց «Աստված» անունը։
Աստվածաշնչի (Հին Կտակարանի) սինոդական թարգմանության մեջ անունը թարգմանվում է, ինչպես «Տեր իմ, Աստված», որի ճշգրտությունը կարելի է հաստատել հրեաների տետրագրամմատոնի վաղ հուդայականության աղոթքների մեջ՝ Ադոնայ (եբրայերեն՝ אדוני — Աստված, բառացի՝ իմ Տեր) անունով կամ մականուններով՝ Սավաոֆ (եբրայերեն՝ צבאות, ցեվաոտ, բառացի՝ «Ամենակարող Աստված»)։
Հին ռուսական, հին սլավոնական «Իլյա» անունը ծագեց հին հրեական Իլեյահու անունից։ Հին հունարենով հնչում է ինչպես Hλiaς: Լեզուների անհամապատասխանության և թարգմանության անկատարության պատճառով բիբլիական անունները հաճախ հունարենում և ապա ռուսերենում հանդիպում ենք ոչ այնպես ինչպես եբրայերենում։ Այդպես, Իլիահու մարգարեի փոխարեն ի հայտ եկավ Իլյա մարգարեն[2], որը ռուսական ժողովորդական հավատքում փոխարինեց «որոտի աստված» Պերունին (հին ռուսական հեթանոսական առասպելաբանության մեջ գլխավոր աստծուն, պատերազմի աստված ) և որոտը սովորաբար ընկալվում է, որպես Իլյայի մարտակառքի դղրդյուն[3]։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |