Ենթամաշկային իմպլանտ, բեղմնականխման հորմոնալ միջոց։ Այն փոքր ճկվող գլանակ է, շուրջ 40 մմ երկարությամբ, որը տեղադրվում է բժիշկ-մասնագետի կողմից մաշկի տակ (սովորաբար բազկի վերին հատվածում)։ Իմպլանտը բեղմնականխման ամենահուսալի միջոցներից է։ Տեղադրումից հետո այն կանխում է հղիությունը՝ արձակելով հորմոններ, որոնք խոչընդոտում են ձվարաններից ձվաբջջիջների դուրս գալուն և խտացնում են արգանդի վզիկի լորձ։ Իմպլանտի բեղմնականխիչ ազդեցությունը կարող է տևել մինչև 3 տարի։ Այն չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ)։ Իմպլանտի ներդրման հետ կապված ծախսերը տարբեր են[1]։
Հայտնի են հետևյալ ապրանքային անվանումներով իմպլանտները՝
Կանանցից շատերի համար դրանք խնդրահարույց չեն դառնում. մշտապես կարելի է հեռացնել իմպլանտը և փոխել բեղմնականխման մեթոդը, եթե կողմնակի ազդեցությունները խնդիր են դառնում.