Ենի-Կալե

Ենի-Կալե
Նկարագրություն
Տեսակդղյակի ավերակներ և Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ
Վարչական միավորԿերչ
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան[1]
Կառուցված1699
Քարտեզ
Քարտեզ
 Yeni-Kale Վիքիպահեստում

Ենի-Կալե (նաև՝ Ենիկալե, ուկրաիներեն՝ Єні-Кале; ռուս.՝ Еникале; թուրքերեն՝ Yenikale; Ղրիմի թաթարերեն՝ Yeñi Qale), ամրոց Կերչի նեղուցի ափին, Կերչ քաղաքում։

Ենիկալե անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նոր ամրոց» (Ենի - նոր, Կալե - ամրոց)[2]։ Հնում Ենի-Կալե ամրոցի տեղում գտնվել է, ինչպես կարծում էին որոշ հնագետներ, հունական քաղաք (բնակավայր[3]) Պարթենիոնը(լատին․՝ Parthenion)[2], իսկ դրա դիմաց՝ նեղուցի արևելյան ափին, մեկ այլ փոքր քաղաք՝ Աքիլլեսը (հին հունարեն՝ Ἀχίλλειον ἐπὶ τοῦ στόματος), Աքիլլեսին նվիրված տաճարով[4]։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում «Նոր ամրոցի» տեղում գտնվում էր հունական Պարթենիոն քաղաքը։ Միջնադարում (XIII դարից սկսած) այստեղ եղել է ջենովական գաղութը, որը XV դարի վերջին անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ[2]։

Ենի-Կալեն կառուցվել է օսմանյան թուրքերի կողմից 1699-1706 թվականներին Ղրիմի խանությանը պատկանող Կերչի թերակղզում[4]։ Ամրոցը կառուցվել է Գոլոպպոյի ղեկավարությամբ, ով իսլամ ընդունած իտալացի էր։ Շինարարությանը մասնակցել են նաև մի քանի ֆրանսիացի ճարտարագետներ[5]։

Ենի-Կալեն զինված էր հզոր թնդանոթներով և Օսմանյան կայսրության համար կարևոր ռազմավարական նշանակություն ուներ։ Ամրոցը, որ գտնվում էր Կերչի նեղուցի նեղ մասում, խոչընդոտում էր ռուսական նավերի անցումը Ազովի և Սև ծովերի միջև։

Ամրոցն զբաղեցնում էր 25 000 մ2 տարածք։ Այն հատակագծով ունեցել է անկանոն հնգանկյունի ձև և կտրուկ ռելիեֆին պատճառով գտնվում էր մի քանի մակարդակներում։ Անկյուններում կային հինգ կիսաբաստիոններ, որոնք ունակ են եղել դիմակայել երկարատև պաշարմանը և հրետանային հզոր կրակին։ Դրանցից մի քանիսը տեղադրվել են շատ հեռու՝ պատերի պարագծից այն կողմ։ Դրանով զգալիորեն մեծացել է հակառակորդի խոցման տարածքը և հնարավորություն է ստեղծվել պատերին հարող տարածքի եզրային հրետակոծման համար։ Պաշտպանության լրացուցիչ շերտ էր ծառայում բերդը երեք կողմից շրջապատած խրամատը, բացառությամբ առափնյա կողմի։

Ամրոցն ուներ երկու վառոդի պահեստ, զինանոց, ջրամբար, բնակելի շենքեր, բաղնիք և մզկիթ։ Մոտ 800 թուրք և 300 Ղրիմի թաթար զինվորներ կազմել են Ենի-Կալեի կայազորը։ Ենի-Կալեն նաև ծառայել է որպես փաշայի նստավայր։

Ամրոցի թույլ կետը տարածքում խմելու ջրի բացակայությունն էր, ուստի ստորգետնյա ջրատար է տեղադրվել ամրոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից (ժամանակակից Գլազովկա (ուկրաիներեն՝ Глазівка, Ղրիմի թաթարերեն՝ Baqsı) գյուղի տարածք) ջուր մատակարարելու համար։

Օսմանյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանցիների օրոք Ենիկալե ամրոցում գործում էր ստրուկների խոշոր շուկա։ Ռուսական նվաճումից հետո ստրկավաճառությունը անկում է ապրում[6]։

Ռուսական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1771 թվականի ամռանը, 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ռուսական բանակը ներխուժել է Ղրիմ։ 1771 թվականի հունիսի 21-ին Ենի-Կալեն առանց կռվի վերցվել է գեներալ-մայոր Նիկոլայ Բորզովի երկրորդ բանակի ստորաբաժանումների կողմից[7]։ Թուրքական կայազորը, իր ղեկավար Աբազա Մուհամմադ փաշայի հետ միասին, չնայած Օսմանյան կայսրությունից օգնական զորքը նախապես ժամանմանը, թողել է ամրոցը, իսկ ինքը՝ հրամանատարը[4] Թեոդոսիայով փախել է Սինոպ։ Սուլթանը նրան մահապատժի է դատապարտել մի շարք ռազմական անհաջողությունների համար։

1774 թվականի Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագրից հետո Կերչը և Ենի-Կալե ամրոցը հանձնվել են Ռուսաստանին։ Ամրոցը մտել է Տավրիկյան նահանգի Կերչ-Ենիկալե քաղաքային շրջանի կազմի մեջ[8]։

1818 թվականի տեղեկագրի համաձայն՝ ամրոցը զինված էր 52 թնդանոթով, 10 ականանետով և 7 հաուբիցով, զորանոցներում տեղավորվում էր անձնակազմի 770 մարդ[2]։

19-րդ դարի սկզբին Ենի-Կալեն կորցրել է իր ռազմական նշանակությունը, իսկ 1835 թվականին նրա տարածքում տեղակայվել են զինվորական հոսպիտալի շենքերը, որոնք գոյատևել են մինչև 1880 թվականը։ Ենի-Կալեի զինվորական հոսպիտալի վերացումից հետո այն վերջնականապես լքվել է։

Այժմյան վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում Ենի-Կալեն Կերչի և Ղրիմի տեսարժան վայրերից մեկն է։ Ամրոցին շնորհվել է պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։

Չնայած այն հանգամանքին, որ 20-րդ դարի երկրորդ կեսին Ենիկալոում իրականացվել են մի շարք վերականգնողական աշխատանքներ, գրեթե ամբողջ բերդը ավերակների մեջ է։ Առավել լավ են պահպանվել դարպասները, պարսպապատերի բեկորները և ափամերձ կողմի կիսաբաստիոնը։

Անմիջապես ամրոցի տարածքով անցնում է մեկ երկաթուղային ճյուղ, որ Կերչը կապում է Կերչի լաստանավային անցման հետ։ Գնացքների շարժման ժամանակ առաջացող թրթռումը հուշարձանի աստիճանական ոչնչացման սպառնալիք է ստեղծում։ Ղրիմի կամրջի կառուցման ներդրումը, դրա վրա երկաթուղային հոսքի տեղափոխումը և ամրոցով անցնող ճյուղի փակումը կպահպանեն պատմական օբյեկտը։

Այսօր զբոսաշրջիկները հաճախ են այցելում Ենի-Կալեի ավերակներ։ Կերչի հարևան շրջանը կոչվում է նաև Ենի-Կալե։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=8230440000
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ВЭ/ВТ/Еникале — Виkisource.org» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  3. Еникале // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. 4,0 4,1 4,2 «Еникале». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. "Крепость Еникале", Тематический сайт Крым(չաշխատող հղում)
  6. «Торговля невольницами на черноморском побережье Северо-Западного Кавказа». Российский Кавказ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  7. «"Крепость Ени-Кале", www.kerch.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին. Վերցված է 2023-05-05-ին.
  8. «Крепость Еникале». www.someplaces.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. Елагин С. И., «История русского флота. Период азовский». — СПб., 1864

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենի-Կալե» հոդվածին։