Գյուղ | ||
---|---|---|
Ենիքյոյ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ենիքյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 17 կմ արևելք, գեղատեսիլ բլրի վրա։
1915 թվականին ուներ 50 տուն հայ և մի քանի տուն քուրդ բնակիչ
Բնակչության հիմնական զբաղմունքը խաշնարածությունն ու հացահատիկների մշակությունն էր։
Գյուղն ուներ ձիթհանք, ջրաղաց և 3 կրպակ։
Ենիքյոյն ուներ քարակերտ եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Թում-մանուկ վանքը։ Վանքի մոտ պեղումներով հայտնաբերել էին ավերակներ, որը ոմանց կարծիքով վանքի, իսկ մյուսների կարծիքով բերդի մնացորդներ էին։ Հայտնաբերվել էր նաև պաշտպանական պարսպի առանձին հատվածներ։ Պեղումները կիսատ է մնացել թուրքական կառավարության հրամանով։
Գյուղում գործում էր Դիմաքսյան վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 517)։ |