Եռակողմ ֆուտբոլ, ֆուտբոլի խաղի տեսակ է, որի ժամանակ նույն դաշտում միաժամանակ խաղում են երեք թիմ։ Խաղի նպատակն է գրավել հակառակորդի դարպասը, միաժամանակ աշխատելով անառիկ պահել սեփականը։
Եռակողմ ֆուտբոլի դաշտը հավասարակողմ վեցանկյուն է, երեք դարպասներով, որոնք տեղադրված են յուրաքանչյուր հաջորդ կողմին[1]։ Խաղում են մեկ գնդակով։ Խաղի տևողությունը երեք խաղակես է՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Հաղթում է այն թիմը, որն ամենաքիչ գնդակներն է բաց թողել։
Եռակողմ ֆուտբոլի գաղափարի հեղինակն է դանիացի աբստրակցիոնիստ-նկարիչ Այսգեր Յորնը։ Նա փորձում էր զարգացնել և հարստացնել իրադրության տեսությունը, և ֆուտբոլի այս տեսակը ստեղծվել է որպես տեսական նախագիծ։ Ըստ հեղինակի, խաղի առավելությունը փիլիսոփայական տեսակետից նրանում դրամատիզմի բացակայությունն է։ Կարծիք կա, որ եռակողմ ֆուտբոլը նպաստում է տարբեր խմբերի համատեղ աշխատանքին և շփմանը։
Եռակողմ ֆուտբոլի առաջին պաշտոնական խաղը կայացել է 1993 թվականին Գլազգոյում։ Այն կազմակերպել էր Լոնդոնի հոգեբանա-աշխարհագրական ասոցիացիան[2]։ Խաղին մասնակցել է սկանդալային գրող Ստյուարտ Հոումը։
Խաղը ժողովրդականություն է ստացել Ավստրիայում, Անգլիայում, Լեհաստանում, Սերբիայում, Շոտլանդիայում, Բելառուսում։