Ես Մալալան եմ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն |
Հեղինակ | Մալալա Յուսուֆզայ և Քրիստինա Լեմբ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Weidenfeld & Nicolson |
Հրատարակվել է | 2013 |
«Ես Մալալան եմ» (անգլ.՝ I am Malala: the girl who stood up for education and was shot by the Taliban), Մալալա Յուսուֆզայի ինքնակենսագրությունը, որը գրվել է ռազմական թղթակից Քրիստինա Լեմբի հետ համահեղինակությամբ[1][2]։ Յուսուֆզայը պակիստանցի ակտիվիստ է, որը հանդես է գալիս ամբողջ աշխարհում աղջիկների համար մատչելի կրթության օգտին, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։
Մալալա Յուսուֆզայը տասնվեցամյա երիտասարդ աղջիկ է, ով սիրում է դպրոց գնալ, բայց Թալիբանը մահվան սպառնալիքով աղջիկներին արգելում է սովորել։ Գրքում պատմվում է Մալալայի կյանքի ու 1947 թվականին ստեղծված և Աֆղանստանի ու Հնդկաստանի հետ սահմանակից Պակիստանի պատմության մասին։ Դրանից բացի Մալալան ներկայացնում է իր շրջապատի մարդկանց կյանքը Սվատ գետի հովիտից, իր հոր՝ Զիյաուդդին Յուսուֆզայը կյանքը, որն առանցքային դեր է ունեցել Մալալայի կյանքում[3]։
2012 թվականի հոկտեմբերի 9-ին դպրոցական ավտոբուսը, որտեղ գտնվել է Յուսուֆզայը, կանգնեցրել են թալիբները, նրանցից մեկը երեք անգամ կրակել է Յուսուֆզայի ուղղությամբ։ Նա կենդանի է մնացել, չնայած չնչին շանսերին՝ այդ ժամանակից ի վեր դառնալով մշակույթի ու գիտելիքի իրավունքի համար պայքարի խորհրդանիշ։ 2013 թվականի հուլիսին Յուսուֆզայը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպությունում։
«Ես այս գիրքը նվիրում եմ բոլոր այն աղջիկներին, որոնք բախվել են անարդարության հետ, բայց, ցավոք, ստիպված են եղել լռել։ Մենք միասին կհասնենք նրան, որ մեզ լսեն»,– ասում է Մալալան իր հարցազրույցներից մեկում[4]։
«Ես Մալալան եմ» գիրքը հրատարակվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին Weidenfeld & Nicolson հրատարակության կողմից Մեծ Բրիտանիայում և Little, Brown and Company ընկերության կողմից ԱՄՆ-ում[5][6]։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով[7]։
Մանկական հրատարակությունը լույս է տեսել 2014 թվականին I Am Malala: How One Girl Stood Up for Education and Changed the World խորագրով[8]։
Նիլա Վասվանիի կողմից ձայնագրված աուդիոգիրքը (անգլ.՝ Neela Vaswani) 2015 թվականի արժանացել է «Գրեմմի» մրցանակի որպես «Լավագույն ալբոմ երեխաների համար»[9][10]։
{{cite news}}
: |first=
missing |last=
(օգնություն)