Եվ թնդաց ամպրոպը

Եվ թնդաց ամպրորպը
A soud of the storm
ՀեղինակՌեյ Բրեդբերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկական պատմվածք և time-travel fiction?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակված էCollier's?
Հրատարակման տարեթիվհունիսի 28, 1952[1]

Եվ թնդաց ամպրոպը (անգլ.՝ A soud of the storm), Ռեյ Բրեդբերիի գիտաֆանտաստիկ պատմությունն է։ Առաջին անգամ հրապարակվել է Collier's ամսագրում 1952 թվականին։ Մտնում է «Արեգակի ոսկե խնձորները» (The Golden Apples of the Sun, 1953թ), «R՝ նշանակում է հրթիռ» (R is for Rocket, 1964թ) և այլ ժողովածուների մեջ։ Ըստ Locus ամսագրի` գիտաֆանտաստիկ գրքերի միջև վերահրատարակության քանակով այն զբաղեցնում է առաջին տեղը։ Առաջին անգամ ռուսերեն հրատարակվել է միայն 1965 թվականին[2]։

Էկելսը, որը ոչ պրոֆեսիոնալ որսորդ է, մեծ քանակությամբ փողեր ստանալով համաձայնվում է գնալ սաֆարիի դեպի մեզոզոյան դարաշրջան այլ որսորդների հետ։ Սակայն, դինոզավրեր որսալու համար գոյություն ունեն շատ խիստ կանոններ․ սպանել կարելի է միայն այն դինոզավրին, որը գտնվում է մահվան շեմին (օրինակ, եթե դինոզավրին վրա ընկել է կոտրած ծառ), իսկ վերադառնալիս պետք է անպանման վերացնել այդ դարաշրջանում գտնվելու մասին վկայող բոլոր ապացույցները (օրինակ՝ հանել մահացած կենդանու մարմնից փամփուշտը), որպեսզի ապագան չփոխվի և մնա նույնը։ Մարդիկ անգամ տեղաշարժվում են հակատիգրավիտացիոն ուղղով, որպեսզի չդիպչեն խոտին, քանի որ դա կարող է անկառավարելի փոփոխությունների հասցնել ապագայում։

Սաֆարիի գլխավորը Տրևիսը զգուշացնում է․

Եթե ոտքով պատահաբար դիպչեք մկանը, ապա դրա պատճառով ապագայում տեղի կունենա երկրաշարժ, որը կփոխի ամբողջ երկրագնդի տեսքը։ Եթե մահանա մի նախամարդ՝ արգանդներում կմահանան միլիարդավոր նրա հետնորդները։ Գուցե Հռոմը երբեք չի՞ կառուցվի իր 7 բլուրների վրա։ Եվրոպան կմնա խուլ անտառ, միայն Ասիայում կզարգանա ակտիվ կյանքը։ Եթե ոտքով պատահաբար դիպչեք մկանը, ապա դուք կոչնչացնեք բուրգերը։ Եթե ոտքով պատահաբար դիպչեք մկանը, ապա երկրագնդի վրա կթողնեք մի մեծ վնասվածք։ Չի ծնվի Եղիսաբեթ թագուհին, իսկ Վաշինգտոնը երբեք չի անցնի Դելավերը։ Միացյալ նահանգները ընդհանրապես չեն հայտնվի։ Եղեք զգույշ, ու երբեք մի իջեք անտիգրավիտացիոն ուղղուց։

Որսորդության ժամանակ Էկելսը, տիրանոզավրին տեսնելով, խուճապի է մատնվում և իջնում է ուղղուց։ Երբ որ նա վերադառնում է դեպի իր ժամանակաշրջան, ապա պարզվում է, որ նրա աշխարհը ամբողջովին փոխվել է։ Այլ է անգլերենի ուղղագրություն, Կառավարության գլխին կանգնած է ոչ թե նախագահ-լիբերալ, այլ միապետ։ Հետագայում հայտնի է դառնում այդ քաոսի պատճառը։ Էկելսը ուղղուց իջնելով, պատահաբար սպանել է մի թիթեռի։ Գրքի վերջում Տրևիսը բարձրացնում է իր ատրճանակը։ Լսվում է կրակոցի ձայնը։ Վեջին խոսքը կրկնում է գրքի անվանումը. «…եվ թնդաց ամպրոպը»

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռեյ Բրեդբերիի թատրոնը» հեռուստասերիալի սերիաներից մեկում։
  • 2005 թվականին պատմության հիման վրա նկարահանվել է նույնանուն ֆիլմ։
  • «Թիթեռի էֆեկտը» ֆիլմի հիմնական միտքը վերցված է պատմությունից։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատմության սյուժեն ծաղրանմանակում է «Սիմպսոններ» և խորհրդային «Վերջին նստարանին» մուլտսերիալներում։
  • Պատմության սյուժեն հիշատակվում է Կիր Բուլիչևի «100 տարի հետո» գրքում։
  • Պատմության սյուժեն հիշատակվում է Կիր Բուլիչևի «Ինչպե՞ս նրան ճանաչել» պատմվածքում։ Լոժկինը ասում է՝ միայն պետք է խիստ հետևես քո տեղաշարժումներին։ Ես կարդացել եմ դա մի գրքում։ Մի անգամ մեզոզոյական դարաշրջանում թիթեռին սպանեցին, իսկ որպես արդյունք՝ Ամերիկայում սխալ նախագահին ընտրեցին։
  • Սյուժեն և անվանումը հիշատակվում են Սթիվեն Քինգի «11/22/63» գրքում։
  • Թեփուկաթևավորները, որոնց ներկայացուցիչներն են թիթեռները, պատմության գործողությունների ժամանակ ներկայացվել են որպես փոքրիկ միջատներ, ի տարբերություն նրանց նման կալլիգրամմատիդներին, որոնց երբեմն անվանում են «Յուրային ժամանակաշրջանի թիթեռներ»։ Այսինքն, գլխավոր հերոսը ֆիզիկապես չէր կարող ճզմել այդքան մեծ թիթեռի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Speculative Fiction Database — 1995.
  2. В кн.: Библиотека фантастики и приключений в 5-ти томах. Том 2. М.: Молодая гвар­дия, 1965.
  3. Александр Храмов «Бабочки» юрского периода // Наука и жизнь. — 2016. — № 7. — С. 74.