Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Եվա Մարիսոլ Գուտովսկի հուլիսի 29, 1994 (30 տարեկան) Բրեա, Կալիֆոռնիա, ԱՄՆ | |||||||||||
Ազգություն | Ամերիկացի | |||||||||||
Աշխատանք | Դերասանուհի Դիջեյ | |||||||||||
Կայք | Պաշտոնական կայք | |||||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||||
Ալիքի անուն | MyLifeAsEva | |||||||||||
Գործունեության տարիներ | 2011-այժմ | |||||||||||
Ժանր |
| |||||||||||
Բաժանորդներ | 11,1 միլիոն (Մայիսի 1, 2020) | |||||||||||
Դիտումներ | 1,2 միլիարդ (Մայիսի 1, 2020) | |||||||||||
Play buttons
| ||||||||||||
Բաժանորդների և դիտումների մասին վերաբերյալ տվյալները թարմացվել են Դեկտեմբերի 3, 2019. |
Եվա Մարիսոլ Գուտովսկի (հայտնի է նաև որպես «MyLifeasEva», հուլիսի 29, 1994[1], Բրեա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), յություբեր, դերասանուհի և դիջեյ, որին ավելի քան 11 միլիոն բաժանորդներ են հետևում ՅուԹյուբում[2][3][4][5]։ Նա ավարտել է Կալիֆոռնիա նահանգի Բրեայի Օլայնդա ավագ դպրոցը։ Գուտովսկին նաև հաճախել է Կալիֆոռնիայի պետական համալսարանը Ֆուլերթոնում[6]։ Variety-ն տեղադրել է նրան իր «Famechangers Digital Star Ranking» ցանկի 4-րդ հորիզոնականին[7]։ People ամսագիրն անվանել է Եվային ՅուԹյուբի ամենաարագ զարգավող աստղ[8]։ Նա նաև ներառվել է Billboard-ի «Սոցիալական մեդիայի աստղեր» ցանկում[9]։ 2016 թվականին նա հանդես է եկել ինքն իր դերը «Խուսափել գիշերվանից» (անգլ.՝ Escape the Night) հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում՝ որպես գլխավոր դերակատարարներից մեկը։ Ավելի ուշ նա վերադարձել է երկրորդ եթերաշրջանի պիլոտային սերիայում։ Գուտովսկին «Իմ կյանքը որպես Եվա․ Պայքարն իրական է» խորհուրդների գրքի հեղինակն է։ Նա նաև հանդես է եկել ՅուԹյուբ Ռեդի «Ես և տատիկս» վեբ սերիալում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 22-ին Գուտովսկու յություբյան ալիքում[10]։
2017 թվականի օգոստոսին MTV-ն հայտարարել է, որ Գուտովսկին միանալու է թարմացված «Total Request Live»-ին որպես թղթակցային դիրքի ռոտացիայի մաս՝ յություբերներ Գաբի Հանայի և Ջիջի Գորջոսի հետ միասին[11]։
2019 թվականին նա հայտնվել է PETA-յի գովազդում, բողոքելով ծովային պարկերի դեմ, որոնք կաթնասուններին և այլ կենդանիներին պահում են բաքերում[12]։
Գուտովսկին վեգան է և ասում է, որ նա սիրում է իր սեփական պատրաստած ուտեստները, քանի որ «Ես գիտեմ, որ այն ամենն, ինչ ես օգտագործում եմ պատրաստելիս, առողջ է»[13]։
2016 թվականի սեպտեմբերին Գուտովսկին հանդես է եկել քամինգ աութով, իր թվիթթերյան կայքէջում հայտարարելով, որ բիսեքսուալ է։ Նա գրել է․ «12 տարեկանից ես պատրաստ եմ սիրահարվել մեկին, անկախ այն բանից, թե նա, ի վերջո, ինչ է դառնալու և ինչ է եղել մինչ այդ։ Տղա կամ աղջիկ»[14]։
2018 թվականի օգոստոսին Գուտովսկին իր թվիթթերյան կայքէջում հայտարարել է, որ նրա մեքենան վթարի է ենթարկվել մի կնոջ կողմից, ով հաղորդագրություններ էր գրում և դրա հետ մեկտեղ մեքենա վարում։ Բարեբախտաբար, Եվան մեքենայում չի եղել, բայց տիկինը հիվանդանոց է ուղարկվել, իսկ մեքենան վերանորոգվել է 3 ամիս անց։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | Ինչպես վերապրել ավագ դպորոցը | How to Survive High School | Եվա | Գլխավոր դեր (6 սերիաներ) |
2016 | Խուսափել գիշերվանից | Escape the Night | Լրագրող | Գլխավոր դեր (10 սերիաներ) |
2016 | Բիզաարդվարկ | Bizaardvark | Ինքն իր դերում | Սերիա․ «Control (Plus) Alt (Plus) Escape!» |
2017 | Ես և տատիկս | Me and My Grandma | Ջեյնի Սկալեքի | Գլխավոր դեր (6 սերիաներ) |
2018 | Ամբողջ գիշեր | All Night | Լիսի | Գլխավոր դեր (10 սերիաներ) |
2019 | Ինչպես վերապրել հարաբերությունների խզումը | How to Survive a Break-Up | Եվա | Գլխավոր դեր (6 սերիաներ) |
|