Եվա Շլոսս գերմ.՝ Eva Schloss | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1929[1] (95 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան |
Մասնագիտություն | գրող, հիշատակագիր և նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Erich Geiringer?, մայր՝ Elfriede Geiringer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Eva Schloss Վիքիպահեստում |
Եվա Հեյրինհեր Շլոսս (գերմ.՝ Eva Geiringer Schloss; մայիսի 11, 1929[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), Օտտո Ֆրանկի հուշագիրը և խորթ դուստրը, Աննա և Մարգո Ֆրանկների խորթ քույրը[2]։
1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, Հեյրինհերի ընտանիքը տեղափոխվել է Բելգիա, այնուհետ հաստատվել Նիդերլանդներում։ 1994 թվականի մայիսին հրեական ընտանիքը ձերբակալվել է նացիստների կողմից և ուղարկվել Աուշվից Բիրկենաու համակենտրոնացման ճամբար։ Նրա հայրը և եղբայրը չեն դիմացել տանջանքներին և մահացել են ճամբարում, իսկ Եվան և նրա մայրը՝ Էլֆրիդեն ազատվել են 1945 թվականին՝ խորհրդային զորաբանակի կողմից։ Նրանք վերադարձել են Ամստերդամ, որտեղ Եվան շարունակել է ուսումը, այնուհետև ավարտել Ամստերդամի համալսարանի արվեստների պատմության բաժինը։ 1953 թվականի նոյեմբերի նրա մայրը՝ Էլֆրիդեն ամուսնացել է Օտտո Ֆրանկի հետ։
Եվա Շլոսսն աշխարհում հայտնի դասախոս է, ում՝ Հոլոքոստի մասին դասախոսությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում։ 2001 թվականին Եվա Շլոսսին շնորհվել է Նորթումբրիյսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[3]։
Համարվում է «Anne Frank Trust UK» ֆոնդի ղեկավարներից մեկը, որի գործունեությունը ուղղված է խտրականության և ցեղասպանությունների դեմ պայքարին։ Ջեյմս Սթիլը Եվային դարձրել է իր «Եվ նրանք եկան» պիեսի գործող հերոսներից մեկը (2000)։
Շլոսսը ունի երեք դուստր։ Ապրում է Լոնդոնում[4]։ Նրա ամուսինը՝ Շվի Շլոսը հրեա փախստական էր Նացիստական Գերմանիայից, ում հայրը պահվել է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ Վերջինս մահացել է 2016 թվականի հուլիսի 3-ին[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Շլոսս» հոդվածին։ |
|
|